Բաժիններ՝

Հայտնի է 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ կերամիկական Galaxy S10+ -ի թողարկման ամսաթիվը

Samsung-ն առանձին կթողարկի մեծացված ծավալով օպերատիվ եւ ներսարված հիշողությամբ ֆլագմանի լիմիտավորված տարբերակը։ Ինչպես հայտնել է XDA Developers-ը՝ վկայակոչելով Samsung Philippines-ին, Samsung Galaxy S10+ Limited Edition-ը վաճառքում կհայտնվի մարտի 15-ին: Լրագրողներն իմացել են սմարթֆոնի թողարկման ամսաթիվը Ֆիլիպիններում:

Կա այն բանի հավանականությունը, որ այլ երկրներում այն կթողարկվի ուրիշ օր: Սմարթֆոնը հետաքրքրություն է ներկայացնում կերամիկական կորպուսի, 12 գիգաբայթ օպերատիվ եւ 1 տերաբայթ ներսարված հիշողության շնորհիվ: Սարքի արժեքը պետք է կազմի 1599 եվրո: Galaxy S10 շարքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 20-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ S10e-ի, S10-ի եւ S10+-ի նախապատվերները կբացվեն փետրվարի 21-ին՝ մոդելի շնորհանդեսի հաջորդ օրը: S10+-ը նման ծավալի օպերատիվ հիշողությամբ առաջին սարքը չէ: Առաջինը դարձել է Lenovo Z5 Pro սլայդերը, որը թողարկվել է Չինաստանի համար, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս