Հասարակություն 15:24 19/05/2020 Հայաստան

Շավարշ Կարապետյան կենդանի լեգենդը 67 տարեկան է

Այսօր՝ մայիսի 19-ին, հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է: Կենդանի լեգենդը դառնում է 67 տարեկան:

Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի և վարպետի անունը լսելով չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլև կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»:

Պատմության մեջ և մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երևանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղևորների մեծ մասին, այդպիսով փրկել 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին:

Spring PR ընկերությունից տեղեկացնում են, որ կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը:

«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունների առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է:
Արտակ Իգիթյանը շնորհավորել է վարպետին ծննդյան օրվա առիթով և պատմել ֆիլմի ստեղծման գաղափարի, ընթացիկ աշխատանքների մասին: Ռեժիսորը ճգնաժամային իրավիճակում նման ծրագրի իրականացումը հնարավոր է համարում միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով։

«Մենք ունենք կենդանի հերոսներ, ովքեր ապրում են մեր կողքին: Դրանցից մեկը Շավարշն է, ով իր արարքներով մարդկային քաջության և պարզապես մարդ լինելու լավագույն օրինակներից է ժամանակակից երիտասարդության համար: Շնորհավորում եմ վարպետին ծննդյան օրվա առիթով և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ես վաղուց եմ ցանկացել Շավարշի մասին պատմող ֆիլմ նկարահանել, և շատ ուրախ եմ, որ հենց «Հայֆիլմ» կինոստուդիան հանձն առավ այս նախագծի իրականացումը: Հիմա ֆիլմի ստեղծման ամենաբարդ և կարևոր փուլերից մեկն է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և պատրաստ են դա իրականացնել այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների»,- հավելել է Արտակ Իգիթյանը:

Արտակ Իգիթյանը նշեց, որ այս փուլում ֆիլմի ստեղծման համար ամենակարևոր գործողություններն են իրականացվում, քանի որ նպատակ ունեն 70-ականների կոլորիտային Երևանի մթնոլորտը, մարդկանց, ճարտարապետությունն առավելագույնս բնորոշ պատկերել ֆիլմում: Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենալու Հայաստանում, նաև Ուկրաինայում և Ֆրանսիայում, իսկ դերասանական կազմում ներգրավված են լինելու դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից և Իտալիայից:

Արտակ Իգիթյանը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ  ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ է (ֆիլմոգրաֆիա՝ «Ձախլիկը»,«Կրակ, ջուր և ադամանդներ», «Վանա ծովուն արշալույսը», «Ժերար Դեպարդյո գինեգործը», «Ես հայ եմ», «Համերի ճանապարհ»  «Անատոլիական պատմություն», վերջին ֆիլմը նկարահանման փուլում է): 2000 թվականին ԿՀՊԻ-ի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն օպերատոր, Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել «Ոսկե Կենտավրոս» մրցանակ:

1976թ. սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լճում հայտնված և մոտ 10 մետր ընկղմված տրոլեյբուսից  փրկել է 20 մարդու կյանք: Շավարշը նետվել է ջուրը և, կոտրելով տրոլեյբուսի ապակին, դուրս բերել սրահում գտնվող ուղևորներին: 44 րոպե անց տրոլեյբուսը ջրից հանել են մարզիկի օգնությամբ. նա, վերջին անգամ սուզվելով ջուրը, պարանն ամրացրել է մեքենային, ապա, ափ հասնելով, ուշաթափվել: Դեպքից հետո Կարապետյանը երկար ժամանակ շատ ծանր վիճակում է եղել, ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ արյան վարակում ու թոքերի բորբոքում:

1974-ին Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս վերելքի վրա վարորդը նկատում է շարժիչի անսարքությունը, կանգնեցնում է մեքենան եւ դուրս գալիս։ Այդ պահին ավտոբուսը շարժվում է տեղից։ Ավտոբուսում էր նաև Շավարշ Կարապետյանը, ով արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը եւ կանգնեցնում մեքենան:

1985 թվականին Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի ժամանակ Շավարշ Կարապետյանը մոտակայքում է լինում: Նկատելով հրդեհը՝ անմիջապես մոտենում է փրկարարներին, վերցնում ջրի խողովակը և ներս մտնելով մարում է կրակի ամենավտանգավոր հատվածը, որից հետո հրշեջների աշխատանքը հեշտանում է: Կրակը մարելուց հետո նա ուշագնաց է լինում, քանի որ գազային թունավորում էր ստացել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}