Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Մեր կոկորդին ցեպ էր գցված, երբ ուզում՝ թուլացնում էին, երբ ուզում՝ ձգում․ Աշոտ Զաքարյանի մարտական ընկերը հպարտ է նրա նշանակումով

Նախկին քաղբանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ։ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, պաշտպանելով ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ենթարկվել է քաղաքական հետապնդումների։ Ինչպես առաջին նախագահի մյուս համակիրների, նրա նկատմամբ ևս հարուցվում են շինծու քրեական գործեր, ձերբակալում։ Նա եղել է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվել է այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսել է համագործակցել ԲՀԿ-ի հետ:

Աշոտ Զաքարյանի մարտական ընկերը՝ Գրիգոր Ղազարյանը (Գոքորը), որը Քոչարյանի հրամանի համաձայն հեռացվել է ծառայությունից, ինչպես Զաքարյանի մյուս մարտական ընկերները, տարիներ առաջ արտագաղթել է երկրից, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հայրենիք վերադառնալու հույսն ու ցանկությունը չի կորցնում։ «Նրանք եկան մեզ մոտ, համոզեցին կանգնել իրենց կողքին, մենք հրապուրվեցինք, երկրորդ օրը այդ հրամանները եղան։ Դրանից հետո շատ տղաներ, այդ թվում՝ ես, լքեցինք հայրենիքը»,- նշում է ազատամարտիկը։

«Մենք չէինք ուզում այդպիսի հայրենիք կերտել։ Փառք Աստծո, մենք այդ տականքներից ազատվել ենք։ Եթե նույնիսկ Փաշինյանը ոչինչ չկարողանա անել, մենք միևնույն է հաղթել ենք, որ կարողացել ենք այդ տականքներից պրծնել։ Մեր կոկորդին ցեպ էր գցված, երբ ուզում՝ թուլացնում էին, երբ ուզում՝ ձգում։ Ում ուզում՝ հեռացնում էին, ում ուզում՝ իրենց շարքերն էին ընդունում։ Ով չէր կոտրվում՝ կա՛մ բիզնեսներն էին ձեռքից խլում, կա՛մ այնպես էին անում, որ լքեին հայրենիքը։ Իսկ աշխատանք չկար, ընտանիք պահել պետք էր։ Տարիներով մենք կանգնել ենք Զաքարյանի կողքին։ Մինչև իր նշանակումը եղավ, մենք էլ թողեցինք գնացինք»,- ցավով հիշում է Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական խորհրդի անդամ Գրիգոր Ղազարյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր մարտական ընկերոջ մասին ասաց հետևյալը՝ խստապահանջ, բարեխիղճ, հայրենասեր, մարդամոտ, կարգապահ, նվիրված մարդ է Աշոտ Զաքարյանը։ Սառը դատող մարդ էր, առաջինն ինքը գնացող, հետո ընկերներին տանող։ Իր կատարած գործերի մասին երբեք չի բարձրաձայնել, չի ցուցադրել իր արածները։ Իրեն գնահատել են իր մարտական ընկերները, ժողովուրդը։ Չի գողացել, չի թալանել, չի սպանել, լուռ օգնել է մարդկանց։ Զաքարյանի մարտական ընկերը կարծում է, որ Զաքարյանի մասնագիտական, մարդկային որակները այնքան բարձր են, որ նա կարող էր ու պետք էր ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցներ․ «Բայց որ նշանակել են ՌՈ պետ, դրանով էլ եմ հպարտ։ Մեր բանակի ոգին կբարձրանա։ Ինքը յուրաքանչյուր զինվորի ընդունում է որպես իր երեխա, իր որդի»։

Ազատամարտիկը պատմեց, թե ինչպես են իրենք հալածվել նախկին իշխանությունների կողմից իրենց քաղաքական հայացքների համար։ «Զաքարյանը նախկին տականքների կողմից հալածվել, երկու անգամ դատապարտվել է շինծու քրեական գործերով։ Մենք մարտական ընկերներով, մեր ընտանիքներով 18 օր հացադուլ ենք արել՝ նրան ազատ արձակելու պահանջով։ Մեր կանայք, մեր հայրերը, մայրերը, երեխաները, մեր ընկերությունը բոլորով հացադուլ էինք հայտարարել։ Կանայք արդեն վատ էին զգում, շտապօգնություն կանչել․․․ Զաքարյանը հեռախոսով կապվեց մեզ հետ, ասաց՝ տականքները, միևնույն է, նստեցնելու են, դուք ձեզ մի ջարդեք։ Մեր մեջ վիրավոր տղաներ կային, որոնք շատ վատ էին զգում, բայց հանուն հրամանատարի ամեն ինչ կանեին։ Հետո տարիուկես նստեց, նոր ազատ արձակեցին»,- պատմեց Գրիգոր Ղազարյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Զաքարյանի նշանակումը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նոր Հայաստանի լավագույն նշանակումն է, որին իրենք սպասում էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում