211652_close_icon
views-count2131 դիտում article-date 18:54 09-11-2020

Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին

Կիևում անց են կացվել մի շարք միջոցառումներ Հայաստանին օժանդակելու կապակցությամբ՝ հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/liturgii-za-mir-v-karabahe-i-blagotvoritelnaya-yarmarka-armyane-ukrainy-namereny-usilit-pomoshh-armenii/]AnalitikaUA.net-[/url]ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Կիևի Սրբոց Նավատակաց մատուռում խաղաղության աղոթք է կարդացել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը: Պատարագից հետո հայ երիտասարդները կազմակերպել են բարեգործական տոնավաճառ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին գնել ազգային խորհրդանիշներով ապրանքներ, հայ դիզայներների կողմից նկարազարդած հագուստ, հայկական քաղցրավենիք և այլն: Կազմակերպիչների խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է բարեգործական հիմնադրամ ՝ պատերազմից տուժածներին օգնելու համար: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր Դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, հայ երիտասարդներ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ և համայնքի այլ ներկայացուցիչներ: «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իմանալ Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին, կարող է գալ մեր գրասենյակ և ստանալ ճշգրիտ տեղեկություններ մարդասիրական օգնության մասին, որոնք պարբերաբար փոխանցվում են Հայաստան և Արցախ: Հիմա յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի մեր պատմական հայրենիքը պաշտպանելու համար», — ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: Ուկրաինայում ՀՀ Դեսպան Տիգրան Սեյրանյանը ուկրաինական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նշեց, որ պատմությունը հիշում է շատ զավթիչների, շատ ավելի հայտնի, քան Ալիևը, որոնք բարձրաձայն հայտարարեցին իրենց հաջողությունների մասին, բայց բոլորը գիտեն, թե ինչպես ավարտվեցին դրանք: «Կարող ենք վստահորեն փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը, Մերձավոր Արևելքից ժամանած վարձկան ահաբեկիչները Թուրք զինվորականների հետ միասին, չեն վերահսկում Շուշին՝ Արցախի Պաշտպանության բանակի, պահեստազորայինների և աշխարհազորայինների մարտարվեստի և քաջության շնորհիվ»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղարաբաղում խաղաղության համար պատարագներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի հայկական եկեղեցիներում: Հիշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից: Այս պահին արդեն մի քանի հարյուր տոննա բեռ է առաքվել Հայաստան:

Նմանատիպ նյութեր