Պաշտոնական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 418.00-3.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Փաշինյան. 2020 թվականը մեզ համար պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան
09/01/2020 20:21
Կիսվել

Փաշինյան. 2020 թվականը մեզ համար պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2020 թվականի հերթական առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է բոլորին աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: «Կարծում եմ՝ 2019 թվականը իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա: Ես կարծում եմ նաև, որ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նոր կամ նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ըստ էության, արդարացրեց իրեն, և ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանի փողոցներում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, թվերը դեռ ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է, և պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով և այն, որ, ըստ էության, մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել:Եվ ընդհանրապես, տարվա միջոցառումները պարզ են մեզ համար, օրացույցը՝ սեպտեմբերի 21, այլ միջոցառումներ, այս տարի մենք պլանավորում ենք յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանի Հանրապետությունում: Այդ ամենն ինչի համար եմ ասում՝ պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել ամբողջ միջոցառումները և եթե չբացառել, առնվազն նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան: Եվ ուզում եմ ասել, որ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց առնվազն, եթե չեն արդարացրել արդեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում տուրիզմի զարգացման հարցին և նշել, որ 2020 թվականն զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի, ինչի համար կան հստակ ազդակներ: «Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկրետ ազդակներ՝ դրա մասին մտածելու: Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստանի Հանրապետություն, մյուս շաբաթ արդեն «Ryanair» ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի, և այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում, ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց ընթերցողներին, լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել որպես 2020 թվականի հիմնական զբոսաշրջային ուղղություն: Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է մշակել ծրագրեր՝ զբոսաշրջիկների հետ առնչվող բոլոր օղակներում շփման որոշակի մշակույթ սերմանելու և այն սովորական երևույթ դարձնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի: «Նույնպես օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել, և Երևանում: Եվ ընդհանրապես, այն տեսարանները, որոնք դեռ շարունակում են, ցավոք Հայաստանի օդանավակայաններում շատ հաճախ կարելի է հանդիպել, երբ օդանավակայանի անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից»:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել թվարկած խնդիրների լուծման առումով: «Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին, որովհետև սա շատ կարևոր է՝ ոչ միայն այսօրվա առումով, այլև երկարաժամկետ կտրվածքով»:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին: «Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առումով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Դա իսկապես քաղաքակրթական խնդիր է; Այս հարցը ոչ միայն սանիտարական, այլև քաղաքաշինական նորմերի հարց է»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու, լավ ապրելու և աղքատությունը հաղթահարելու միջոցներին՝ վարչապետը նշել է. «Աշխատանքն է Հայաստանի Հանրապետությունում բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթարարելու միջոցը: Հիմա մենք այս աշխատանքի համար ստեղծել ենք բավարար դաշտ և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք: Մենք ասում ենք մարդկանց՝ ձեզ ազատել ենք այդ հարկերից, մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի դուք իրականացնեք զարգացման տարբեր ծրագրեր, գյուղատնտեսության ոլորտում և այլն, և մենք աշխարհի տարբեր ուղղություններից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ: Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ որ մարդիկ ամիսը ինչ-որ գումար պետք է ձեզ վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետև այդպես հնարավոր չէ լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները սեփական մտքով, սեփական աշխատանքով, գաղափարներով հնարավորություն ունենան վաստակել իրենց օրվա հացը: Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը: Մենք կառուցում ենք ճանապարհներ, մենք կառուցում ենք և կկառուցենք մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների և պոտենցիալ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ: Սա է լավ ապրելու մոդելը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ուզում եմ ասել, որ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել, չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Կրկնում եմ՝ բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանն օգնել իրեն, առնվազն վեր կենալ բազմոցից: Երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է, երկարաժամկետ առումով հնարավոր չէ առանց կրթության, առանց հմտության լավ ապրել և այս բոլոր հնարավորություններից օգտվել: Ուզում եմ կրկին ընդգծել, որ կրթություն ասելով նկատի ունեմ ոչ միայն նախնական կրթությունը, ոչ միայն բարձրագույն կամ հետբուհական կրթությունը, այլև ամենօրյա կրթությունը, որովհետև մարդն իր ողջ կյանքի ընթացքում կրթական պրոցեսի մեջ է: Այն մարդուն, որը որևէ ժամանակով իրեն կրթական պրոցեսից դուրս մղեց՝ սպասում է ձախողում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս արձանագրումներով էլ պետք է սկսել նոր տարին՝ 2020 թվականը: «Խնդիրը ձևակերպված է շատ հստակ՝ մենք նախորդ տարվա համար սպասում ենք բավականին բարձր տնտեսական աճ, և 2020 թվականին տնտեսական աճի մեր ցուցանիշը պետք է լինի ավելի լավը, քան 2019 թվականին: Կառավարությունը սրա համար պետք է շատ լուրջ ջանքեր գործադրի, բայց կառավարության ամենամեծ ջանքը հետևյալն է՝ առաջնորդվել բժշկական սկզբունքով՝ նախ չխանգարել բիզնեսին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ստեղծեն այդ ազգային արդյունքը, առաջինը չխանգարել, իսկ այնտեղ, որտեղ կարող ենք օգնել, մենք պետք է օգնենք այդ խնդիրները լուծել»,-ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չթողարկելու խնդրին և նշել, որ կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ այդ դեպքերի առնչությամբ: Հարցի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են խնդրի լուծման տարբերակներ և առաջարկություններ: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է քննարկել բոլոր առաջարկությունները և ներկայացնել հարցի լուծման կոնկրետ տարբերակներ:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13