Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Սպաները վարկերի տակ ճռռում են. բանակում ապօրինի բարքերը՝ սպանությունների պատճառ

«Իմ պրակտիկայի ընթացքում չի հանդիպել անգամ մի սպա, որի հետ ես զրուցեմ, և պարզվի, որ նա վարկ չունի: Այս տարիների ընթացքում ոչ մեկը չի հանդիպել, որ վարկային պարտավորութուններ չունենա: Վերջին շրջանում այդ խնդիրն ավելի ցցուն է դարձել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նշենք, որ պաշտպանության նախարարության վերջին որոշումից հետո, ըստ որի՝ եթե ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10 տարին լրանալը ծառայությունից հրաժարվի, տարեկան 1 մլն դրամ պետք է վճարի պետությանը՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն, ակտիվացան խոսակցությունները, որ սպաների վրա լրացուցիչ պարտավորություն դնելու փոխարեն՝ լավ կլինի լուծել նրանց առաջ ծառացած տարրական խնդիրները, քանի որ սպաների գերակշիռ մասը վարկային պարտավորություններ ունի և չի կարողանում լիարժեք կենտրոնանալ իր ծառայության վրա:

Արթուր Սաքունցը նախօրեին Ֆեյսբուքով պաշտպանության նախարարին հրապարակային հարցում էր կատարել, թե քանի՞ սպա՝ սկսած կրտսեր սպայական կազմից մինչև բարձրաստիճան սպաները, վարկեր ունեն վերցրած, ի՞նչ ծավալի, քանի՞ տարով են վարկերը վերցրել, ի՞նչ նպատակներով: «Ունե՞ք նման տվյալներ, վերլուծե՞լ եք այդ տվյալները, և ի՞նչ քայլեր եք կատարում, որպեսզի սպաները ստիպված չլինեն իրենց կենցաղային տարրական խնդիրները լուծելու նպատակով մտնել վարկային ծանր պարտավորությունների տակ»,- նախարարին ուղղված հարցադրում էր կատարել իրավապաշտպանը:

Վերջինս արդեն քանի օր է՝ իր հարցադրման հետ կապված ոչ մի արձագանք, պատասխան չի ստացել ՊՆ-ից, ոչ էլ առանձնապես հույս ունի, որ պատասխան կլինի, քանի որ այդ վերլուծությունը խայտառակ պատկեր է վեր հանելու: Պարզվելու է, որ այսօր Հայոց բանակի սպան ի վիճակի չէ լուծել անգամ իր կենցաղային կարիքները և, ամբողջությամբ բանակին նվիրվելու, աշխատելու փոխարեն, օրնիբուն մտածում է, թե ինչպես է փակելու իր վարկը, ինչ միջոցներով, քանի որ աշխատավարձը չի բավականացնում անգամ ընտանիքի հոգսերին: «Իրապես իսկական աշխատավարձը շատ ցածր է, լուծված չեն բնակարանային ապահովության, սոցիալական խնդիրները, առողջական խնդիրները լուծված չեն: Իսկ դա արդեն հանգեցնում է բանակում վառելիքի գողության, տարբեր յուրացումների: Սպան ապահովված չէ և ստիպված կա՛մ գնում մտնում է վարկի տակ, կա՛մ իր խնդիրները փորձում է լուծել վերջին թվարկված ճանապարհներով: Մինչդեռ սպան պետք է ապահովված լինի բնակարանով, սոցիալական բոլոր հարմարություններով, որ ամբողջությամբ մտածի ծառայության մասին»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ ՊՆ-ի վերջին որոշումը ևս լրացուցիչ գործոն է, որպեսզի սպան նորից հայտնվի վարկային պարտավորությունների առաջ: Այսինքն՝ եթե սպան ամեն գնով ցանկանում է դուրս գալ բանակից, բայց չունի անհրաժեշտ տարեկան 1 միլիոն դրամը, ապա ստիպված կլինի նորից վարկ վերցնել, վճարել այդ գումարը և մտածել այլ աշխատանքի մասին:

«Սպայի բնակարանային խնդիրը պետք է լուծել, նրան ազատել սոցիալական տարբեր խնդիրներից, որպեսզի նա զորամաս մտնելուց չմտածի իր ընտանիքի խնդիրների մասին, այլ ամբողջությամբ նվիրվի զինվորական ծառայությանը: Դա էլ կնպաստի բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը: Մինչդեռ այսօրվա սպաների մեծ մասը վարկերի տակ ճռռում է: Այդ սպան լիարժեք չի կարող ծառայել: Նրա ամբողջ օրը անցնելու է նյարդային վիճակում, և նա խնդիրներ է ստեղծելու և՛ իր, և՛ զինծառայողների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց զինվորական հարցերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը:

Բանակի խնդիրներով զբաղվող մեկ այլ իրավապաշտպան՝ Ռուբեն Մարտիրոսյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ սպաների աշխատավարձը ցածր է, ինչի պատճառով նրանք ստիպված են լինում տարբեր պարտավորությունների տակ մտնել: Բացի սոցիալական, կոմունալ խնդիրներից՝ մեր բանակում ստեղծված անօրինական բարքերի պատճառով, Մարտիրոսյանի խոսքով, շատ հաճախ բանակում վերադասները, հրամանատարները սպաներից խլում են նրանց աշխատավարձի զգալի մասը, ստիպում նրանց այս կամ այն պարտավորության տակ մտնել, իսկ սպաները տարբեր պատճառներով հնարավորություն չունեն այդ գումարները չտալու:

«Սպաները հաճախ շանտաժի են ենթարկվում վերադասների կողմից, կայազորը հսկող դատախազության ու քննչական կոմիտեի աշխատակիցների, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից: Այսինքն՝ սպաները այս ծանր վիճակում են հայտնվում ստեղծված անօրինական բարքերի պատճառով: Ստիպված վարկեր են վերցնում, ընկնում են այդ թակարդը, դրանով ստրկանում են և չեն կարողանում ծառայությունը լքել: Եվ երբ նրանց համար ստեղծվում են անելանելի պայմաններ, այլևս ելք գտնել չի լինում»,- նկատեց Մարտիրոսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ հենց իր մատնանշած խնդիրների պատճառով էլ բանակում շատ հաճախ լինում են սպանությունների դեպքեր, որոնք փորձ են արվում ներկայացնել որպես ինքնասպանություն: Օրինակ՝ Արտակ Նազարյանի դեպքը դրա վառ ապացույցն է: Նա դեմ էր դուրս եկել զորամասի հրամանատարությունը, որը ապօրինաբար և պարբերաբար խլում էր Արտակ Նազարյանի աշխատավարձի զգալի մասը: Այդ փաստը ապացուցված է և առկա է նաև քրեական գործում: Արտակ Նազարյանը փորձել էր դեմ կանգնել այս ապօրինությանը, ինչը պատճառ էր դարձել, որ իրեն ատեին, հալածեին ու չսիրեին:

«Եվ երբ նա այդ ատելության ու հալածանքների պատճառով փորձեց զորացրվել, դա նրա մոտ չստացվեց: Նա հայտնվել էր նրանց կապանքների մեջ, և կատարվեց ցավալին: Երբ սպաները բանակի մաֆիայի մեջ չեն (իսկ միջին սպայական կազմը այդ մաֆիայի մեջ չի լինում), նրանց համար շատ ծանր պայմաններ են ստեղծվում: Մոռացեք ինքնասպանությունների մասին: Այն սպան, որը երիտասարդ է, ընտանիք ունի, երբեք ինքնասպանություն չի գործի: Իմ ուսումնասիրած բոլոր գործերը, որտեղ դեպքը որակվել է որպես ինքնասպանություն, ես ապացուցել և շարունակում եմ ապացուցել, որ կատարվածը սպանություն է եղել»,- նշեց Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում