Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Պուտինը հավերժ չի լինելու. Հայաստանը պետք է պատրաստ լինի նորացված Ռուսաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը:

Պարոն Կարախանյան, Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունները, նախնական տվյալներով, ստացել են քվեների գրեթե 78 տոկոսը: Իհարկե, սա Հայաստանի հետ ուղիղ առնչություն չունի, բայց Ռուսաստանում ցանկացած փոփոխություն անուղղակի անդրադարձ է ունենում Հայաստանի վրա: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսների մասին:

– Հանրաքվեն՝ որպես միջոցառում, հանրային հարցման նման մի ակտ էր: ՌԴ նախագահը որոշեց, որ Պետական դումայի և Դաշնային խորհրդի որոշումներով հաստատված փոփոխությունները պետք է համաժողովրդական կարծիքին արժանանան: Զուտ հանրաքվեն իրենից շատ մեծ իրավական հետևանքներ չէր կարող ունենալ, սա զուտ բարոյական, համընդհանուր հարցման նման մի բան էր: Սա, իհարկե, կարևոր էր, որպեսզի իմանան նաև այդ որոշումների հետ կապված հասարակության տեսակետը: Ակնկալվող թվերն, իհարկե, ստացվեցին, իհարկե, մի քանի գործոններ իրենց նշանակությունն ունեցան: Առաջինը՝ ընդդիմությունը միավորված չէր, մի մասն ասում էր՝ գնանք քվեարկենք, մյուս մասն ասում էր՝ մի գնացեք քվեարկության: Սա իրենց համար վատ արդյունքի բերեց, բայց ձայների տեսակետից կարող եմ ասել, որ ինչ-որ կեղծիքների չգնացին: Ինքս քվեարկել եմ՝ տեղամասերում բաց մթնոլորտ էր, որևէ խնդիր չկար: Հիմա գանք բուն հարցին՝ ի՞նչ սպասել Հայաստանի համար: Մենք հիմա պետք է հասկանանք, որ Ռուսաստանում շատ խորքային սկզբունքային պետական կառուցվածքի փոփոխություններ են տեղի ունենալու. պետկոմիտեն՝ որպես նոր մարմին, որը շատերը համարում են վերին ատյանի նման մի բան, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակ պոլիտբյուրոն էր, խորքային փոփոխություններ են տեղի ունենալու վերին ու ներքին պալատների կազմավորման ժամանակ, այսպես կոչված՝ ցմահ նշանակվող սենատորների ինստիտուտն է ներմուծվում, դա կա նաև Անգլիայում, տարբեր մոդիֆիկացիաներով կլինի նաև Ռուսաստանում: Այսինքն՝ սկզբունքային խոր փոփոխություններ են տեղի ունենալու, և այս իրավիճակում մենք գործ ենք ունենալու բոլորովին նոր Ռուսաստանի հետ: Որքան էլ ասեն՝ Պուտինը մնում է, շատերը մնում են, բայց կրկնում եմ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ունենալու ենք սկզբունքային նոր Ռուսաստան: Կլինեն հին կադրեր, նաև նորերը, բայց ամեն դեպում՝ մենք ունենալու ենք կառուցվածքային նոր Ռուսաստան, հարցեր լուծող հանգուցային նոր պաշտոնյաներ՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության մեջ: Հայաստանը պետք է սրան պատրաստ լինի, չպետք է իրեն արհեստականորեն հեռու պահի: Կան հակասական պահեր, տարաձայնություններ, բայց Հայաստանը պետք է մոտ լինի, չհեռվանա, մշտապես շփվի, ուսումնասիրի, հասկանա, թե ինչ է կատարվում Ռուսաստանում ու ինչ դրական օգուտներ է հնարավոր քաղել: Այս հարցում ՀՀ ղեկավարությունը, ՀՀ իշխանությունները, ցանկալի կլինի՝ չտանեն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի ներքին բարեփոխումների հետ կապված: Հայաստանում պետք է հստակ հասկանան Ռուսաստանում կատարված այս փոփոխությունների իմաստը և, ամենակարևորը՝ հետևանքները: Գուցե այլ երկրների դեպքում սա էական չէ, բայց երկու երկիր կա, որոնց համար սա էական նշանակություն ունի՝ Հայաստանն ու Բելառուսը: Այս առումով պետք է շատ ուշադիր լինենք, ձեռքը պահենք պուլսի վրա, որովհետև մեր հակառակորդներն այդ ակտիվ աշխատանքը տանում են, լոբբինգ անում են: Չպետք է հուզական էմոցիաներին տրվենք, ՀՀ իշխանությունները պետք է մշակված ռազմավարություն ունենան՝ հատկապես այսօրվա պարագայում առանձին գլխով՝ նորացված Ռուսաստանի համար:

Դուք խոսեցիք կառուցվածքային փոփոխությունների մասին, բայց շատերի կարծիքով՝ այս հանրաքվեն միայն մեկ հիմնական նպատակ ուներ՝ Պուտինի իշխանության երկարաձգումը:

– Զուտ քարոզչական տեսակետից դա ասվում է, պարզ է, որ դրա մասին խոսում է ընդդիմությունը ու այն բոլոր գերտերությունները, որոնք Ռուսաստանում իրենց շահերն ունեն: Այդ բոլոր գերտերությունները Ռուսաստանի օլիգարխիկ համակարգում ունեն իրենց ներկայացուցիչներին, դա գաղտնիք չէ: Դրա հետ միասին, Ռուսաստանի իշխանության ներսում էլ տարբեր մարդիկ տարբեր շահեր ունեն: Եթե այսօրվա դրությամբ Պուտինը հայտարարեր իրավահաջորդի մասին՝ դա անկանխատեսելի, վատ, նույնիսկ կատաստրոֆիկ հետևանքների կբերեր չինովնիկների ու իշխանավորների շրջանակներում: Այսօրվա դրությամբ չկա վառ ընդգծված այդպիսի մի իրավահաջորդ, որ, ասենք, Պուտինը գնում է, նա է լինելու: Լինենք իրատես ու օբյեկտիվ, բայց իրավիճակը սա է: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում իշխանական թևն էլ է եռում, շատ տարբեր կարծիքներ կան, ու սա միատարր չէ: Բայց, ամեն դեպքում, չկա այնպիսի մարդ, որ միանգամից բոլորի կողմից կընդունվեր, դաշտը կսկսեր խայտառակ ներքաղաքական, տնտեսական ու բիզնես վայրիվերումների ենթարկվել, ու կսկսվեր ոչ դրական պրոցեսների շարան՝ անհասկանալի վերջաբանով: Իհարկե, քարոզչական հնարք է այն, որ Պուտինը հավերժ է լինելու, Պուտինից հետո նորից Պուտինն է լինելու: Պարզ իրավիճակ է, Պուտինը կգնա մի օր, ես գիտեմ՝ ինչպես են իր ապարատում հարցերը քննարկվում՝ շատ ժողովրդավար ճանապարհով: Որոշում է ընդունվել, որ այս ընթացքում նա մնա, նա հավերժ չի լինելու: Այս քայլը Պուտինի հավերժությունը չէր, նա հանգստացնում է չինովնիկներին, օլիգարխներին, կրքերը սառեցնում ու ավելի հանգիստ իրավիճակում սկսում փոփոխություններ: Այս պահի դրությամբ, հակաքարոզչությունը անձամբ Պուտինի դեմ պահանջում է, որ ասեն՝ սա հավերժ Պուտին ունենալու համար է: Իրականում, խորքային սկզբունքային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք թելադրում են նոր նախագահ: Տարբերակները շատ են, բայց այսօրվա դրությամբ պետք է ամբիցիաները սառեցվեն: Չեմ ուզում անուններ ասել, բայց բոլորը գիտեն՝ Սոբյանինից սկսած, վերջացրած տարբեր օլիգարխներով: Մի բան էլ ասեմ՝ մենք կտեսնենք, որ Ռուսաստանում սկսվելու է բարեփոխումների գործընթաց: Այս պահի համար եմ ասում, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել, հետ մնալ: Մենք կարողանում ենք ռազմի դաշտում հաղթանակներ տանել, մտքի, մշակույթի, նույնիսկ տեխնոլոգիաների հարցում առաջ անցնել, բայց կոմպլեքս գործողությունների ժամանակ պարտություններ ենք կրում կամ հետ ընկնում:

Օրերս Հայաստանում քննարկվում էր հայկական հեռուստաեթերի մուլտիպլեքսի հարցը, որին հաջորդեց ՌԴ դեսպանատան արձագանքը՝ ռուսաց լեզվի մասով: Այսօր էլ Սոլովյովն է վրդովվել՝ Նավալնուն եթերաժամանակ հատկացնելու հետ կապված: Ինչո՞ւ են Ռուսաստանում այսքան ցավոտ ընկալում ամեն ինչ:

– Սկսենք դեսպանից: Ուշադիր լսել ենք՝ ինչ է ասել դեսպանը, բայց նրա ասածի շուրջ մեկնաբանությունները շատ ավելի սրացված են: Ռուսաստանում ապրում են նույն քանակի կամ մի քիչ քիչ հայեր, որքան Հայաստանում, ՀՀ քաղաքացիները աշխատում են Ռուսաստանում, գումար ուղարկում, սա, իհարկե, ռուսական տարբեր օղակների կողմից չէր կարող ընդունվել: Մենք այդ հարցով շատ ենք զբաղվել անցած հինգ տարվա ընթացքում: Ռուսաստանում շատերը չեն տիրապետում այն աստիճանի ռուսաց լեզվին, որը Ռուսաստանի օրենքներով պարտադիր է: Բայց այս ամենի վրա ՌԴ իշխանությունները աչք էին փակում, ներքին կարգով հրահանգներ իջեցնում ու ասում՝ հայերը մեր լավագույն բարեկամներն են: Բայց եթե հանկարծ հակառակը՝ մի դեպք էր լինում հայերի արածների հետ կապված, մենք բոլորս վազում գնում էինք, առաջինը հենց ես գնում, կանգնում, բղավում ու պաշտպանում էինք բոլոր այդ հարցերը, քննադատում ու ասում էինք՝ չեք ամաչում։ Լավ էին անում, պաշտպանում էին: Ռուսաստանի բարձր ինստանցիաներում էլ ասում էին՝ տղերքը թող պաշտպանեն, մի քիչ էլ ծիծաղում էինք ու հարցերը լուծվում էին, շատ բան նույնիսկ մամուլով չէր տպվել: Այս ընդհանուր ֆոնի մեջ իրենք մտածում են՝ ընդհանուր դաշինքի մեջ ենք, ամենամեծ քանակությամբ բնակիչների շարժը Ռուսաստանի հետ է, թող լավ ռուսերեն խոսալ սովորեն, գոնե այն մարդիկ, որոնք մշտական շարժի մեջ են: Հայաստանն ինքն է որոշում՝ որն է իր պետական լեզուն լինելու, այդպիսի պահանջ չկա, կան առանձին խոսակցություններ, բայց լեզվի մասին առհասարակ հարց չի դրվում: Կոպիրկինը հասարակական ու դիվանագիտական ակտիվ դիրք է ընդունել, որը շատ լավ է: Մինչև այդ դեսպանները զբաղված էին ուտուշ-խմուշներով, ձայն չէին հանում, հիմա Կոպիրկինը իր պետության տեսակետից ճիշտ է վարվում: Նա չի ասում՝ պահանջում ենք, որ ռուսաց լեզուն անպայման որպես պետական լեզու ընդունեք: Նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանի մոնոէթնիկ վիճակում միակ պետական լեզուն պետք է հայերենը լինի: Չնայած մուլտիպլեքս այդ փոփոխություններն անելն է ճիշտ, որևէ պրոբլեմ չկա: Սոլովյովը, վաղը մյուս օրը կարող է Կիսելյովը իր առանձին տեսակետը ներկայացնել: Շատ զգույշ է պետք լինել, ՆՏՎ-ով, տարբեր ալիքներով տարբեր բաներ չհնչեն, բայց դրանք պետական քաղաքականություն ու պետական պահանջ չեն: Հիմա ֆրանսիացիներն էլ կարող են ասել՝ լավ կլինի, որ ֆրանսերենը պետական լեզու լինի Հայաստանում, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես չեմ պաշտպանում Կոպիրկինին, բայց իր աշխատանքի ձևը շատ դրական է, առաջին հերթին հստակ հասկանում ենք՝ ինչ տենդենցներ կան, ինչ տեսակետներ կան ռուսական քաղաքական էլիտայի տարբեր խմբերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում