19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անգիր արեք այս կանոնը. Հրապարակ

Բումերանգի կանոնը գործում է բոլորի համար եւ բոլոր ժամա­նակներում, ուստի արժե, որ այն «անգիր» անեն բոլոր քաղաքական գործիչներն ու բոլոր ժամանակների իշխանությունները: Երբ դու իշխա­նության գալով բոլոր նախկին­ներին՝ առանց պատճառի, թացն ու չորն իրար խառնած, ճամփում ես «վաստակած հանգստի», պետք է հիշես, որ մի գեղեցիկ օր էլ քեզ հետ են այդպես վարվելու: Եվ պարտա­դիր չէ, որ այդ պահին քո 70-ը լրա­ցած լինի՝ «թոշակի» գնալուդ պահը կարող է հասունանալ անգամ 40- ում:

Երբ դու 50-ամյա փորձառու գործչին ծեր եւ հին ես անվանում, պետք է պատրաստ լինես, որ մի քանի տարի հետո 40-ամյաներին են արխիվ ուղարկելու: Երբ դու հույսդ դնում ես հասարակության ամենաչքավոր խավի եւ նրա քվեի վրա, նրան ամեն օր ասում ես՝ դու ես որոշում ամեն ինչ, քո խոսքն ու կարծիքն են ամենակարեւորը, եթե դու փողոց ես փակել եւ պա­հանջում ես վերադասիդ հրաժարականը, ուրեմն նա պետք է, առանց դատ ու դատաստանի, առանց բացատրության ու պատճառի, հե­ռանա, մի զարմացիր, որ քեզնից դժգոհ կինը կարող է թակել պետա­կան հիմնարկի դռներն ու ասել’ ես եկել եմ, պարոն վարչապետ, դուրս արի, լուծիր իմ հարցը, գոհացրու ինձ կամ՝ ազատիր կաբինետդ, որ մեկ ուրիշը՝ ժողովրդին ավելի շատ հաճոյացող մեկը զբաղեցնի այն:

Երբ դու մարզպետ ես դարձնում տարրական գիտելիքներ չունեցող մեկին, նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված, կասկածելի անձին, կոչ ես անում քաղաքապետ ընտրել կլեպտոմանին կամ կլոունին, ԱԺ նախագահ ես ուզում դարձնել կա­ռավարությունում ձախողված թի­մակցիդ, ապա պետք է ակնկալես, որ հասարակությունը թերահավա­տությամբ է նայելու քո կառավա­րությանն ու կադրային քաղաքա­կանությանը, որի աչքում պետական պաշտոնը հեղինակազրկվելու է, պետությունը՝ նսեմանալու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ