Բաժիններ՝

Ֆինանասական աջակցություն՝ զբոսաշրջության հաքաթոնի հաղթողներին

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) ժյուրիի կողմից հայտարարվեց Հայաստանում զբոսաշրջության համար նորարար գաղափարների ստեղծմանն ուղղված հաքաթոնի երեք հաղթողների անունները: Հայտարարությունն արվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ ապրիլ ամսվա սկզբին կայացած միջոցառման ավարտին:

Մրցույթը շուրջ 50 երիտասարդ և խանդավառ թիմերի էր համախմբել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ նրանք անդրադարձել են այնպիսի նորարարական գաղափարների, որոնք ունեն մոդելների վերածվելու և տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման գործում ներգրավվելու ներուժ: Երեք հաղթողները ստացան ֆինանսական աջակցություն, որը կօգտագործվի ներկայացված առաջարկները կենսունակ բիզնեսների վերածելիս՝ մասնագիտական ծառայությունների աջակցությամբ:
Հաղթողները հայտարարվեցին այն բանից հետո, երբ թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց գաղափարներն ու նախատիպերը:

«Թիմերը հսկայական աշխատանք են կատարել: Բոլոր գաղափարները հիանալի էին և իրապես օգուտ կբերեն տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Այնուամենայնիվ, մենք պետք է ընտրենք լավագույն երեքին»,- ասաց ՀՀ տրասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանը, ով ժյուրիի կազմում էր:

Լոռու մարզպետարանի կողմից լրացուցիչ մրցանակներ շնորհվեցին զբոսաշրջության զարգացման լավագույն գաղափարի և լավագույն տեխնոլոգիական լուծման համար:

Նախատեսվում է հաքաթոնն անցկացնել ամեն տարի և ընդլայնել այն Հայաստանի բոլոր մարզերում: «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար: Այն նպատակ ունի ամրապնդել մասնավոր հատվածը, աջակցել ՓՄՁ-ների համակարգման մեխանիզմներին և հաստատել կապեր հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև ապահովել ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

EU NEIGHBOURS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս