1491 դիտում
12:33 03-05-2021
Հայ ինժեներների մշակած 3D ակնոցը մի քանի քայլ առաջ է աշխարհում եղածներից. ԲՏԱ նախարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայ գիտնականների նոր սերունդն իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։
Կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է «10X Ինժեներինգ» (10X Engineering)-ը։ Օգտագործելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում է ցավն ու սթրեսի աստիճանը։
Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։ Ցանկացած գաղափար ծնվում է, երբ առնչվում ես խնդրի հետ։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական խնդրի արդյունք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների նկատմամբ։
Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանի որ հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև յուրաքանչյուր մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը, նախասիրությունները, տարբեր երևույթների նկատմամբ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը առաջնահերթ նպատակը գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։
Պրոդուկտի ներդրումը՝ առաջին թեստավորումը, նախատեսվում է 6 ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումն անցնելուց հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Հայաստանի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ 1000 եվրոյի սահմաններում կլինի։
Ստացած դրամաշնորհով ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի լավագույն գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդվածով՝ գիտականորեն ապացուցելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ պրոդուկտներից։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր և դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 967,871,345 ՀՀ դրամ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7734 դիտում
23:07 05-06-2018
Ադրբեջանի խանութներից մեկում հայկական դրոշով ակնոցը հերթական հիստերիայի առիթ է դարձել
Այս բաժնից
415 դիտում
21:29 28-03-2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան