Արդբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանն ապօրինի հատելու փաստով քրգործ կա

Արդբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանն ապօրինի հատելու փաստով քրգործ կա

PanARMENIAN.Net - Արդբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորման հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են Սյունիքի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետսահմանը:

«Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին:

Միաժամանակ, Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետսահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---