25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր երեխային կարող են խլել, տալ համասեռամոլ, տրանսվեստիտ զուգընկերներին․ իշխանության պատրաստած աղետը. livenews.am /տեսանյութ/

Փաշինյանական իշխանության ձեռամբ հայաստանյան ընտանիքների տակ նոր ականներ են դրվում՝ այն պայթեցնելու, ոչնչացնելու և Հայաստանում այսօրվա Եվրոպայի նույն աղետալի վիճակն ունենալու համար, ուր ահռելի չափով ավելացել են ամուսնալուծությունները, կրճատվել ամուսնությունները և ծնելիությունը։

Եթե հայ մարդը հասկացավ, որ իր անչափահաս երեխային իր ենթակայության տակ պահելու նպատակով նրա հանդեպ վերահսկող վարքագիծ դրսևորելու կամ, թեկուզ, երեխայի վարքագծի ամենօրյա վերահսկողություն իրականացնելու միջոցով նրան կախվածության մեջ դնելու համար նույն երեխային կարող են խլել իրենից, ընտանիքից, հետո որդեգրմամբ կամ խնամակալությամբ տալ տրանսվեստիտ, համասեռամոլ կամ ուրիշ այլասերված զուգընկերների, նա էլ կուզենա՞ ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխա ունենալ․․․

Եթե հայ տղամարդը, որն ավանդաբար հայ ընտանիքի գլուխն է, ղեկավարը, հասկացավ, որ ՀՀ օրենսդրությամբ բացառել են իր՝ ընտանիքի ղեկավար լինելը, քանի որ նա այլևս իրավունք չունի անչափահաս երեխայից բացի, նաև կնոջն իր ենթակայության տակ պահելու նպատակով նրա հանդեպ վերահսկող վարքագիծ դրսևորել, եթե հասկացավ, որ օրենսդրության այս և նմանաբնույթ անհեթեթ այլ պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության, դատարանի կողմից իր նկատմամբ կիրառվելու են նույն օրենսդրությամբ նախատեսված խիստ միջոցներ, նա էլ կուզենա՞ ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխա ունենալ․․․ Իհարկե ոչ, քանի որ ամուսնանալը, երեխա ունենալը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը, հետևաբար հո խելագար կամ հիմա՞ր չէ, որ իր անցավ գլուխն ինքնակամ ցավի տակ դնի։

Եվրոպական բազմաթիվ երկրներում Սատանային կամակատար ուժերի ցնկնած նույնաբնույթ օրենքների գործադրման արդյունքում հիմա ճիշտ նույն իրավիճակն է՝ երիտասարդները զանգվածաբար խուսափում են ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխա ունենալ, իսկ արդեն գոյություն ունեցող շատուշատ ընտանիքներ ամուսնալուծվում են։ Նրանց մի մասը (խոսքը բազմահազարների մասին է), ովքեր չեն ցանկանում ընտանիք, երեխա ունենալ և բախվել նրանց կողմից, հիշյալ օրենքի շրջանակում, ոստիկանության կամ թեժ գծի հեռախոսահամարին հնարավոր զանգի արդյունքում իրենց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների խնդրին, նախընտրում են ապրել միայնակ, իսկ իրենց սեռական պահանջմունքները բավարարել շների, խոզերի, պոնիների, այծերի և այլ կենդանիների միջոցով (ոմանք նրանց հետ նույնիսկ ամուսնանում են)։

«Արևմուտքի համար ընտանիքի ինստիտուտի ոչնչացումը սկզբունքային, կարևոր նշանակություն ունի Հայաստանում»,- ասաց LIVEnews.am-ի հյուրը՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Նկատի ունենանք, որ ընտանիքն ամեն մի հասարակության բնական և հիմնական բջիջն է, պետության հիմքը, և վերոնշյալ ծրագրի ետևում կանգնածները շատ լավ գիտեն, թե ուր, ինչի դեմ են ուղղել իրենց օրենսդրական տորպեդները։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ս. թ. հոկտեմբերի 17-ից շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ պաշտոնապես մշակված Զարուհի Բաթոյանի ղեկավարած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որով ՀՀ օրենսդրություն է մտցվում «զուգընկեր» հասկացությունը։ Օրենքի նախագծում «զուգընկեր» հասկացությունը սահմանված է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ, չի նշված զուգընկերների սեռը, հետևաբար նրանք կարող են լինել նաև նույն սեռի անձիք։

Այսպիսով փորձ է արվում միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձանց, ներառյալ՝ սիրուհի-սիրեկան, ինչպես նաև միասեռական զուգընկերներին Հայաստանում օրենսդրությամբ, թեկուզ և անուղղակիորեն, տալ ընտանիքի կարգավիճակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը  միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Այսինքն` այդ իրավունքը տրված է միայն վերոնշյալ պայմաններին բավարարող կնոջը և տղամարդուն, միասեռական զույգերին կամ զուգընկերներին ՀՀ Սահմանադրությամբ այդ իրավունքը տրված չէ, ինչպես նաև տրված չէ մարդուն կենդանու հետ ամուսնանալու իրավունք: Մինչդեռ նշված վերջին «իրավունքը» նույնպես տրված է քրիստոնեությունից, բնությունից ու բանականից արդեն վաղուցվանից ու խելահեղ արագությամբ հեռացող, դեպի անդունդ, դեպի Սոդոմ ու Գոմոր գնացող Արևմուտքում, որի որոշ երկրներում այդպիսի ամուսնություններն արդեն համարվելով մարդու իրավունք, պաշտոնապես գրանցվում են:

Նկատի ունենալով ինչպես գործող օրենքը, այնպես էլ դրանում փոփոխություններ նախատեսող, դարձյալ կեղծապատիր՝ կեղծ, խաբեական անվանմամբ օրենքի նախագիծը, Հայկ Այվազյանն ասաց․

«Ցավոք սրտի, բուն օրենքը նախատեսված չէ ընտանիքում բռնության կանխարգելմանը, ընտանիքում համերաշխության հաստատմանը, ընտանիքի վերամիավորմանը։ Այն նախատեսված է ընտանիքի պառակտմանը, ընտանիքում ամուսինների միջև լարվածության և կոնֆլիկտների շատացմանը, որը, ի վերջո, կբերի ամուսնալուծության և ընտանիքի բաժանման»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ