Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ն ընդգրկել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիքի ցանկում

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ն ընդգրկել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիքի ցանկում

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիք, որոնց շարքում տեղ են գտել հայկական Krisp-ն ու Podcastle-ը, հայտնում է Արմենպրեսը։

Podcastle-ն աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, մաքուր ձայնագրություններ։ Դրանք հնչում են պրոֆեսիոնալ մշակում անցածի պես՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնի, աղմուկի մաքրումը:

Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ:

Պարբերականը նաև հավելել է, որ ChatGPT-ի գործարկումը վերջին ամիսներին ցույց է տվել, որ նոր տեսակի գեներատիվ AI գործիքները կարևոր են ոչ միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում։

«AI-ն իսկապես դարձել է տեխնոլոգիա, որը ցանկացած բիզնես կամ անհատ կարող է օգտագործել՝ հեղափոխություն անելու աշխատանքի կամ ամենօրյա գործունեության մեջ»,-ասվում է հրապարակման մեջ։

Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի և այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---