Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Փարկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և սահմանազատել տարածքը: