Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնուհիներն ըմբոստացել են Սուրբ Վալենտինի օրվա ավանդույթի դեմ

Ճապոնուհիներն ըմբոստացել են Սուրբ Վալենտինի օրվա ավանդույթի դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի կանայք սկսել են հրաժարվել Սուրբ Վալենտինի օրը տղամարդ-գործընկերներին շոկոլադ նվիրելու ավանդույթից: Շատերն ստիպված են լինում այդ նվերների վրա հազարավոր իեններ ծախսել կշտամբանքներից ու վիրավորանքներից խուսափելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտնել Է The Guardian-ը: Ճապոնիայում նման պրակտիկան կոչվում Է giri choco կամ «պարտադիր շոկոլադ»:

Ենթադրվում Է, որ տղամարդիկ պետք Է պատասխանեն մարտի 14-ին՝ Սպիտակ օրը՝ իրադարձություն, որը կոնֆետ արտադրողները մտահղացել են վաճառքները մեծացնելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճապոնացի կանանց 60 տոկոսն այս տարի փետրվարի 14-ին շոկոլադ կգնի իր համար, ավելի քան 56 տոկոսը պատրաստվում Է այն նվիրել ընտանիքի անդամներին, 35 տոկոսը՝ զուգընկերներին:

Նույնքանն Էլ որոշել են ուրախացնել աշխատանքային գործընկերներին: Ինչպես նշում Է հրատարակությունը, բազմաթիվ ճապոնուհիների համար ավանդույթն ուժից վեր Է դառնում: Առանձին ընկերություններ այժմ արգելում են այդօրինակ նվերները: «Նախքան արգելքը մենք ստիպված Էինք անհանգստանալ ու որոշել, թե ինչպես եւ որքան տեղին կլինի ծախսել շոկոլադի վրա, ում նվիրել այն, իսկ ում՝ ոչ, ուստի լավ Է, որ մենք այլեւս չունենք այդ հարկադրական մշակույթը»,-պատմել Է ճապոնական ընկերություններից մեկի աշխատակցուհին: Թերթը հավելում Է, որ 1950-ական թվականների կեսերին Ճապոնիայում սկսվեց նվերների առեւտրային տարածումը Սուրբ Վալենտինի օրը, ինչը հանգեցրեց բազմամիլիոնանոց շուկայի հայտնվելուն: Առանձին արտադրողներ մի քանի օրվա ընթացքում ստանում են տարեկան շահույթի զգալի բաժինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]