Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Փաշինյանը պետք է ձեռքը խփի սեղանին, գործարանատերերի «գյամը» քաշի. պայթյունավտանգ իրավիճակ՝ մթերման գործընթացում

Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացը։ Սկսվել է խաղողի, սմբուկի, պղպեղի և այլ պտուղ-բանջարեղենի մթերումը։ Խաղողի մթերումը շարունակում է ընթանալ լարված պայմաններում։ Խաղողագործները բողոքում են, որ գործարանները չեն ընդունում խաղող, գինը նվազեցրել են՝ ինչպես երբեք։ Նույն իրավիճակն է բանջարեղենի մթերման, իրացման շուկայում։

 «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքում այս իմաստով լարված վիճակ է։ Մրգի, բանջարեղենի արտադրությամբ զբաղվող  գյուղացիները կանգնել են փաստի առաջ։ Համայնքի բնակիչ Վարդան Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է սմբուկի բերքը աղբանոցը գցում, թե ինչպես են  ոռոգման խնդիրների պատճառով խաղողի այգիները չորանում, թե ինչպես են գործարանները մերժում խաղողի ընդունումը։

 Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Հուշակերտ համայնքի 25 տարվա ղեկավար Սամվել Մխիթարյանի հետ, ով ավելի հիասթափեցնող տվյալներ հայտնեց։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարի խաղող մթերող գործարանները պարզապես հրաժարվում են բերքը մթերել։ «Առավոտյան 30 բանվոր տարել եմ այգիներ՝ խաղողը հավաքելու, օրվա կեսը վճարել եմ, բերքը տարել են, մթերող չկա։ Ապրանքը երեկ առավոտ դրել մեքենան ուղարկել եմ, մինչև հիմա կանգնած է։ Չգիտեմ էլ՝ երբ կվերադառնա։ Այսօր էլ բանվորների կեսը գնացել է, ես էլ «մանթրաժ» եկել պառկել եմ, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Ուզում եմ ուղեղս անջատեմ, որ չմտածեմ, թե ինչ է գալու գլխիս»,- նեղսրտած ասաց համայնքի ղեկավարը, ով ևս զբաղվում է խաղողագործությամբ։ Հուշակերտ համայնքում մարդկանց մոտ 30 տոկոսը զբաղվում է խաղողագործությամբ։

Համայնքապետն ասում է՝ նման վատ իրավիճակ ոչ մի տարի չի եղել, դժվարություններ եղել են, գինը նվազել է, բայց որ գործարանները կտրականապես մերժեն խաղողի ընդունումը, չի եղել։ «Կոնյակի գործարանը մթերման ծավալները 50 տոկոսով կրճատեց։ Ունեի 60 տոննայի մթերման պայմանագիր, իջեցրեց 30 տոննա։ Ծառուկյանի մոտ չեմ մթերել, չեմ կարող բան ասել։ Մյուս գործարաններում աննորմալ վիճակ է։ «Պռոշյանի» գործարանը գինն իջեցրեց 130 դրամ, սարսափելի է։ Գյուղացին աշխատի, տանի իրենց տա։ Գործարանները չեն մթերում։ Դա իրենց համար նորմալ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ չեն մթերում ապրանքը, տնտեսական վատ վիճակի՞, թե՞ այլ խնդիրներ կան, խաղողագործ համայնքապետն ասաց՝ ի՞նչ տնտեսական ծանր վիճակ, երբ պետությունը օգնել է գործարաններին, գումար է տրամադրել։ «Չէ, իրենք մտածում են՝ տեր չկա։ Ես պարոն Փաշինյանին շատ հարգում, շատ ընդունում եմ, ուղղակի պետք է ձեռքը խփի սեղանին, գործարաններում ման գա ու տեսնի՝ ինչ է կատարվում, ինչ են անում ժողովրդի գլխին։ Այսքան բան»,- նշեց Սամվել Մխիթարյանը։

Սամվել Մխիթարյանը նաև խոսեց բանջարեղենի մթերման պրոցեսից։ Նրա խոսքով՝ այս պահին համայնքում, բացի խաղողից, պղպեղի ու սմբուկի մթերման գործընթացն է, որը ևս ձախողված է, գյուղացիները շուկաներում քարշ տալով մի կերպ վաճառում են բերքը, մնացածն էլ բերում թափում են համայնքում գտնվող աղբանոցը։ «Լոլիկն էլ հանձնում են 40 դրամով։ Ես խոսում էի համագյուղացիներից մեկի հետ, ով սմբուկը ամբողջությամբ թափել է։ Սմբուկի բերքը լցրել է առուն։ Ասում է ՝տունս քանդվեց, խաղողի այգիներս չորացան։ Սա ամենավատ տարին է։ Ոչ մի տարի նման բան չի եղել։ Խաղողի մթերման առումով էլ։ Իսկ բանջարեղենը էլի լավից-վատից մթերում են, վաճառում են։ Այս տարի սմբուկը թափվեց, բիբարը նորից թափվելու է։ Բայց բանջարեղենի հարցը մի քիչ տանելի է, քանի որ քանակը քիչ է, վաճառում են, բարեկամներին են տալիս։ Խաղողի վիճակը սարսափելի է։ Խոսքս հիշեք՝ մի քանի օրից խաղողը դառնալու է պատերազմի հրձիգ։ Ես համայնքի ղեկավար մարդ եմ, բոլոր գործարանատերերին ճանաչում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում»,- ասաց Հուշակերտ համայնքի ղեկավարը։

«Ամեն տարի ունեցել եմ 120-130 տոննա խաղող, այս տարի՝ 170-180 տոննա, ու չգիտեմ՝ ո՞ւր մթերեմ։ Անհույս վիճակ է, բանվորին ուղարկել եմ տուն, ես էլ եկել եմ տուն։ Ժողովրդի վիճակը շատ ծանր է։ Շատ հիասթափված ենք։ Խնդրում եմ, հասցրեք, որ ժողովրդի մասին մտածեն, գործարանատերերի «գյամը» մի քիչ քաշեն։ Մեկ շաբաթ հետո ավելի վատ պատկեր կունենանք։ Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում։ Առաջ ևս խնդիրներ եղել են, բայց մի հույս եղել է, մի գործարան եղել է, որ մթերել է։ Հիմա ոչ մի տեղի վրա հույս չունենք։ Դեռ մի շաբաթ է՝ խաղող ենք մթերում, բայց մեքենաները, բերքով հանդերձ, կանգնած են։ Փոշմանել եմ, որ  խաղողի նոր այգի եմ տնկել։ Ես չգիտեմ՝ սա կազմակերպվա՞ծ է այսօրվա իշխանությունների դեմ, թե՞ ոչ, բայց ժողովուրդը մեղք է, ժողովրդի քրտինքը լցվում է ջուրը»,- իր խոսքի վերջում վրդովված ասաց Հուշակերտ համայնքի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում