News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ տարբեր ոլորտներում խորը համագործակցության հնարավորություն բացելով։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից 55-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ եւ 7-ը՝ ձեռնպահ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին զգալի առաջընթաց գրանցել լրատվամիջոցների ազատության, դատական մարմինների անկախության, կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկերից խուսափելու եւ օլիգարխիկ վերահսկողության հարցերում։ Նրանք հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին օրերին տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ, ինչպես նաեւ իրավապահների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած տեղի ունեցած մի քանի ձերբակալություններին։ Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ակնկալում ընդարձակ համագործակցություն։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցավ են հայտնել, որ Համաձայնագիրը չի կարող լուծել տարիֆային արգելքները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։ 

Սակայն, եվրախորհրդարանի պատգամավորները ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին լինել Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը, այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ի համար գլխավոր պայման չէ դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերը՝ ի հաշիվ երրորդ կողմի հետ համագործակցության։ Նրանք նաեւ կոչ են արել հանձնաժողովին ապահովել, որ ԵՄ օգնությունը չի ուղղվի այն ոլորտներ, որոնք կշոշափեն ռուսական պատժամիջոցները։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018 թվականի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաեւ հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարեւանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաեւ կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջեւ կապերի հաստատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ