Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աբելյանցիները հանդես են եկել «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացմամբ

Աբելյանցիները հանդես են եկել «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով 
ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ օրերս Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտին ապոր դերում զբաղված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ Նունուֆարի դերում թատրոնի առաջատար դերասանուհիներից՝ Արմինե Վերմիշյանը։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահական, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ էին փնտրում նախորդ՝ «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 8-ին։ Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։ Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից և թանգարանի տնօրինությունից՝ ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները, իսկ արդյունքում ստեղծվում է հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժե դիտել։ Պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]