Չալաբյանին կալանավորելու միջնորդություն կա

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ասել է փաստաբան Արթուր Հարությունյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Չալաբյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը պետք է քննարկվեր մայիսի 13-ի երեկոյան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ալեքսանյանի նախագահությամբ, սակայն նիստը տեղի չի ունեցել:

Փաստաբանը նշել է, որ ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է ամբողջ ծավալով, քանի որ սկզբից մինչև վերջ, ըստ էության, ձերբակալման արձանագրությունն իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը կազմվել է անձին 72 ժամով նախնական զրկեն ազատությունից, որովհետև ոչ բերման ենթարկել է եղել, ոչ էլ այն հանգամանքները, որոնք դրվել են ձերբակալման հիմքում:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին և մեղադրանքի շուրջ դիրքորոշմանը, ապա Չալաբյանն այն չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական իրավունքից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նշանակված է դատական նիստ, որին պետք է ներկա գտնվի, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, սակայն դա չի բացառում առաջիկայում ծավալուն ցուցմունք տալու հանգամանքը: Փաստաբանն ընդգծել է՝ ինչում մեղադրում են Չալաբյանին, իրականության հետ աղերս չունի, չի համապատասխանում իրականությանը:

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։

Մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ընթերցեք նաև․ «Արար» հիմնադրամի հորդորն իշխանություններին՝ անհապաղ ազատել Ավետիք Չալաբյանին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---