211652_close_icon
views-count2907 դիտում article-date 11:44 26-12-2020

Ամենամութ գիշերում անգամ նոր լուսաբացի հույս կա․ Եղիսաբեթ 2-րդը հանդես է եկել Սուրբծննդյան ուղերձով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հանդես էլ եկել ավանդական Սուրբծննդյան ելույթով, հայտնում է [url=https://www.bbc.com/news/uk-55447011?fbclid=IwAR2jEFF_wQZSLXEuVu6iyeNu1VX7yOqbeQ-TOVoRO0guSAsVARkxkFlY-3c]BBC[/url] լրատվական գործակալությունը: Թագուհին, խոսելով 2020 թվականի դժվարությունների՝ հատկապես կորոնավիրուսային համաճարակի մասին, ասել է, որ այս տարին մարդկանց հարկադրաբար հեռացրել է միմյանցից, բայց միևնույն ժամանակ ավելի մտերմացնելով: «Իհարկե շատերի համար այս ժամանակաշրջանը ցավոտ է: Ոմանք սգում են իրենց հարազատների մահը, ոմանք հեռու են նրանցից և պարզապես ցանկանում են միմյանց ձեռք սեղմել, բայց դուք միայնակ չեք», - ասել է թագուհին՝ հավելելով, որ շնորհակալ է իրենց գործն անձնուրաց կերպով կատարող աշխատակիցներին և կամավորներին և որ նույնիսկ ամենամութ գիշերն անգամ նոր լուսաբացի հույս կա: Անդրադառնալով Անհայտ զինվորի հուղարկավորության 100-ամյակին՝ թագուհին ասել է. «Անհայտ զինվորը ներկայացնում է իր նման միլիոնավորների, որոնք մեր ողջ պատմության ընթացքում այլոց կյանքերը վեր են դասել իրենց սեփական կամքից: Այդպես վարվեք այսօր»:

Նմանատիպ նյութեր