Վանեցյանը ճշտում է Քոչարյանի կաշառքի մասին իր հայտարարությունը. Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

– Պարոն Վանեցյան, Հայաստանում երեւի թե առաջին դեպքն, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, եւ որ նա հետո հապշտապ ասուլիս է տալիս ու արդարանում։

-Ես չեմ արդարանում երբեւիցե, որեւէ բան չեմ արել, որի համար պետք է արդարանամ։ Եթե իմ արարքի մեջ կլինի իրավական խախտում, քննչական մարմինը, ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովը գնահատական կտան։ Եթե ես կյանքում երբեւիցե մի հատ օրենք խախտեմ, պատրաստ եմ միշտ պատասխանատվություն կրել։

-Ռոբերտ Քոչարյանը վտանգ սպառնո՞ւմ է այսօր։

-Էլի Դուք ուզում եք, որ ես քաղաքական հայտարարություն անեմ։

-Իրավական առումով։

-Իրավական առումով հենց սպառվի, կկիրառվեն համապատասխան միջոցներ։ Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս