211652_close_icon
views-count1060 դիտում article-date 11:37 07-12-2022

Խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 7-ին, շարունակում է իր հերթական նիստերը: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 30 հարց:

Այսօր նախատեսված է շարունակել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:

Խորհրդարանը դեկտեմբերի 7-ին 1 րոպե լռությամբ հարգեց 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին։ Գրեթե լիովին հողին էր հավասարվել Սպիտակ քաղաքը։ Մեծ ավերածություններ եւ բազմաթիվ մարդկային զոհեր են ունեցել Լենինական (այժմ՝ Գյումրի) եւ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար հոգի զրկվել է օթեւանից, մոտ 140 հազար մարդ հաշմվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր