Ոչինչ չկարողացավ խանգարել ինձ. «Արսենալի» խաղի ժամանակ դաշտ ներխուժած հայ երկրպագուն՝ իր քայլի մասին

Սպարտակ Ադմայանը Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Քարաբագ» հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժելով հասել է իր նպատակին: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Երիտասարդը պատմեց, որ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում նման քայլ անելը նախօրոք պլանավորած է եղել եւ հատուկ նպատակով:

«Ես դա 1-2 ամիս առաջ էի որոշել՝ այն օրվանից, երբ Մխիթարյանին չթողեցին «Արսենալի» կազմում խաղալ Ադրբեջանում: 2-րդ պատճառն էլ այն էր, որ ադրբեջանցիներն իրենց թիմը կոչել են «Ղարաբաղ» ու ուզում են ողջ աշխարհի ներկայացնել, թե Արցախն իրենցն է: Որոշեցի Արցախի դրոշով դաշտ վազել խաղի ժամանակ, որ ողջ աշխարհին ցույց տամ, որ նախ Ղարաբաղ չէ, այլ Արցախ, հետո էլ Արցախն իրենցը չէ, այլ մերն է: Իմ նպատակները լիովին իրականացան: Ինչպես նախատեսել էի այդպես էլ եղավ: Ոչինչ չկարողացավ խանգարել ինձ: Ամեն ինչ հաջող անցավ, ու բոլորն էլ հայերի կողմից էին, բոլորն էլ գիտեին՝ ով է ադրբեջանցին, ով է հայը, ու ումն է Արցախը: Դրա համար էլ իրնձ երկար չպահեցին ոստիկանությունում»,- պատմեց նա:

Հանդիպման ժամանակ սպասել է մինչեւ «Արսենալի» 3-րդ փոփոխությունը: Տեսնելով, որ Մխիթարյանն այդպես էլ չի մասնակցելու խաղին, որոշել է վազել դեպի պահեստայինների նստարան, որտեղ նա նստած է եղել: Նա Մոնթեի պատկերով շապիկով վազել է դաշտ, պարզել Արցախի դրոշը, սակայն Մխիթարյանին մոտենալ չի հասցրել, հսկիչները նրան հեռացրել են: Ամեն դեպքում հայ ֆուտբոլիստի հետ նա խոսել է:

«Մխիթարյանն ինձ հետ կապ է հաստատել, հեռախոսով խոսել ենք հանդիպման հաջորդ օրը»,- ասաց նա:

Սպարտակը ծնվել է Ուկրաինայում, մինչեւ 3 տարեկանն ապրել  է Հայաստանում, որից հետո արդեն մոտ 21 տարի է բնակվում է Բելգիայում: Անցած տարի օգոստոսին այնտեղ «Սպարտակ Արմենիա» անունով ֆուտզալի ակումբ է բացել: Նա թիմի տնօրենն ու մարզիչն է: Գոհ է ընթացիկ արդյունքներից: Նպատակն է թիմով միջազգային խաղերի մասնակցել ու, ինչպես ինքն է ասում, այդպիսով էլ բարձր պահել հայերի պատիվը:

Օրերս նա երկար տարիների անց ժամանել էր հայրենիք: Մասնակցեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբի՝ «Առաջին հայկական ճակատի» (ՖԱՖ) ամանորյա միջոցառանն ու հատուկ մրցանակի արժանացավ իր քայլի համար: Նշում է, որ տպավորված է հայրենիքով:

«Մեծ տպավորություններ ունեմ: Այստեղ ծնողներիս կողմից շատ բարեկամներ ունեմ: Այս մի քանի օրվա մեջ հասցրել եմ տեսնել Երեւանը, Թալինը, Խոր Վիրապը: Շատ այլ մտադրություններ էլ կային, ուղղակի ժամանակս չհերիքեց: Կարեւորը՝ ես ինձ վերջապես իմ տանը զգացի»,- ասաց նա:

Սպարտակ Ադամյանը Հայաստանում է անցկացրել 1 շաբաթից մի փոքր ավելի: Մեկնել է այսօր առավոտյան:

Տպել
1999 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս