Ավստրալացի Ջեյմս Ալենը KFC-ի ճաշում քորոց և մազեր է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։
«Քրանբուրնում այսօր ռեստորան այցելելուց հետո ես հարց ունեմ։ Քորոցը և մազերը՝ խոստացված համեմունքնե՞րն էին»,-ասել է Մելբուրնի բնակիչը։
Ավելի վաղ հայտնի արագ սննդի կետում մազեր է հայտնաբերել Ժադեո Ժենեն, որից հետո հարցրել է՝ արդյոք հաստատություններում նախատեսվա՞ծ են գլխազարդեր։