Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նիկոլ Փաշինյանի կտրուկ նախազգուշացումը Բաքվին․ Հայաստանը պատրաստ է նաև պատերազմի

Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել. ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջնագծում, ընդհանուր առմամբ, բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ Արցախի նախագահի և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ:

«Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և՛ Հայաստանում, և՛ դրսում։

«Մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, անշուշտ, համարժեք է, եթե հաշվի առնենք այն ռազմատենչ հռետորաբանությունը, որը հնչում է Բաքվից։ Ալիևի իշխանությունը, ըստ էության, այլընտրանք չի թողել․ այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր կրակահերթեր են արձակվում Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ, լարվածություն է պահպանվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանում անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ, մի խոսքով՝ Բաքուն հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, Երևանում չեն կարող խոսել բացառապես բանակցային գործընթացի, առավել ևս՝ փոխզիջումների մասին։ Նիկոլ Փաշինյանի ուղերձի իմաստը հենց դա է՝ Հայաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման, բանակցությունների, սակայն նաև պատերազմի, այլ խոսքով՝ Երևանը չի տրվում Բաքվի շանտաժի քաղաքականությանը։ Ավելին՝ Փաշինյանը հարևան երկրին հասկացնում է, որ բոլոր առումներով մեր հասարակությունն ու պետությունն այսօր ավելի շատ են պատրաստ պատերազմի՝ թերևս Բաքվին ակնարկելով, որ հեղափոխությունից հետո գործ ունի նոր Հայաստանի հետ, որտեղ հասարակական կոնսոլիդացիայի աննախադեպ մակարդակ է։

Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետը հասարակությանը նախապատրաստելու խնդիր ունի, որովհետև առաջնագծից վերջին օրերին ստացվող տեղեկատվությունը հուշում է, որ հակառակորդը գնում է իրավիճակն էսկալացնելու ճանապարհով։ Փաշինյանն ինքն է արձանագրում, որ իրավիճակը բավականին լարված է, իհարկե՝ լինելով հայկական զինուժի կողմից վերահսկելի։

Բնավ կասկածի տակ չենք դնում մեր բանակի մարտունակությունը ու վստահ ենք, որ թշնամու ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա, սակայն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը դիվանագիտությունն է, ու կառավարությունն առաջին հերթին ճկուն արտաքին քաղաքականության միջոցով պետք է կարողանա չեզոքացնել պատերազմի ռիսկերը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքները։ Համենայն դեպս, դա է իշխանությունների արդյունավետ քաղաքականության հիմնական ցուցիչը։

Այս առումով հստակեցնման կամ նույնիսկ ամբողջացման անհրաժեշտություն ունի Հայաստանի նոր իշխանության արտաքին քաղաքականության կոնցեպցիան, նաև ԼՂ հարցում։ Ադրբեջանը երբեք չի հանդգնի լայնամասշտաբ պատերազմ սկսել, եթե համոզված չլինի, որ դրա համար բարենպաստ համատեքստ է ստեղծվել Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումների կամ Հայաստանի դիվանագիտական մեկուսացման հետևանքով։ Այս հարթության վրա խիստ կարևորում ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարումը, որովհետև դրա հիմնական շահառուն Ադրբեջանն է, որի ագրեսիվության աճը, հատկապես նկատելի է Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած խնդիրների համատեքստում։ Մյուս կողմից՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դուրս պետք է գա ռուսական միավեկտոր ուղղվածության ծուղակից՝ դառնալով իրապես դիվերսիֆիկացված ու նախաձեռնողական։

Հայաստանի կառավարությունը կարճ ժամկետում պետք է հստակեցնի նաև ԼՂ հարցում իր քաղաքականությունը, որովհետև Երևանից հնչող հակասական դիրքորոշումները որոշակի թյուրըմբռնում կարող են առաջացնել մեր միջազգային գործընկերների մոտ։

Հուսանք, որ այս հարցերն այսօր դարձել են Հայաստանի ու ԼՂՀ բարձրագույն իշխանությունների մանրակրկիտ քննարկման առարկա, ինչի արդյունքում հնչեց Նիկոլ Փաշինյանի ադեկվատ գնահատական- նախազգուշացումը, որը հասցեագրված էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև միջազգային հանրությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում