«sutNikol-ը ստիպեց Նիկոլ Փաշինյանին 7-8 ժամ «կռուտիտ» լինել»

«Նիկոլ Փաշինյանը փորձեց ապացուցել, որ ստախոս չէ, այդ ամբողջ ասուլիսի նպատակը դա էր, որովհետև հասկանում է, որ մեզանում ձևավորվում է մի շարժում, տեսակետ, որ Նիկոլը խաբել է հասարակությանը, և այդ sutNikol-ը ստիպեց Նիկոլ Փաշինյանին 7-8 ժամ «կռուտիտ» լինել, հասարակությանը փորձել համոզել, որ ինքը չի խաբում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը շատ արագ իջնում է, որի արդյունքում սկսելու է շոուներ անել: Խնդիրն այն է, որ լսել է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ հեծանիվով աշխատանքի են գնում, բայց չի ֆիքսել, որ դա այնտեղ ապրելակերպ է, դրա համար փողոցներ չեն փակում, հետևից թիկնապահի մեքենաներ չեն գնում և «լայվ» չեն մտնում: Դարձյալ սկսել է խոսել սերմացու գողացող մկների, բանակը թալանածների մասին, այն դեպքում, որ մեկ տարի է՝ իշխանություն է ու շատ հանգիստ կարող էր բացահայտել բանակը թալանածներին կամ էլ մկան թակարդ դներ և բռներ այդ մկներին: Խնդիրը շոուները, պոպուլիզմն ու դեմագոգիան է, որպեսզի վերականգնի իր վարկանիշը, բայց դա չի լինի, քանի որ հասարակությունը սպասում է տրված խոստումների կատարում, ավելի արդար ու բարեկեցիկ Հայաստանի ձևավորում»,- հավելեց նա:

Մենուա Հարությունյանը նշեց՝ քաղաքական տեսանկյունից ասուլիսում  ամենահետաքրքիր, ամենավտանգավոր միտքը, որ հնչեց՝ հետևյալն էր. «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե հանկարծ իմ դեմ փորձեք փողոցային շարժում սկսել, ես ինքս կգնամ փողոց և հասարակության առաջ քաշած այն տեսակետը, որ փողոցով դեռևս ամեն ինչ չենք վերջացրել, կգնամ ու ռադիկալ տեմպով կգամ նախկին իշխանությունների դեմ: Հստակ նախկին կամ ներկա հարուստներին, իշխանավորներին ասաց, որ, եթե շարունակեք իմ դեմ պայքարել, ես կգնամ փողոց, ավելի ռադիկալ կոչերով կգամ: Դա նշանակում է, որ կսկսի ավելի խորը սոցիալական խնդիրներ առաջ քաշել, խորը հակասություններ մտցնել հարուստների ու աղքատների միջև: Ինքն ասում է՝ ես թույլ չեմ տվել, որ փողոց դուրս եկած ժողովուրդը գնա, հարուստների ու նախկին իշխանավորների նկատմամբ վենդետա անի, բայց եթե հիմա շարունակեք իմ դեմ պայքարել՝ թույլ կտամ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս