Թոխյանն և Միրզոյանը հանդիպմանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը չեն քննարկել

Թոխյանն և Միրզոյանը հանդիպմանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը չեն քննարկել

PanARMENIAN.Net - ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքել, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ հավելելով, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը չեն քննարկել, տեղեկացնում է Aysor.am-ը:

Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, նա պատասխանել է. «Իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»:

Թոխյանն նշել է նաև, որ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա:

ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից օգտվելու հնարավորություն ունեն մինչև փետրվարի 27-ը:

Դատարանի այն անդամները, որոնք կամավոր թոշակի կանցնեն, իրենց աշխատավարձին և հավելավճարներին հավասար կենսաթոշակ և հավելավճարներ կստանան: Կպահպանվեն նաև նրանց բոլոր սոցիալական երաշխիքները:

Փետրվարի 17-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Արդեն ձևավորվել են հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամավոր կա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---