Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Ինչ է լինում, եթե չի լինում հրաժարական. անձնական հարցեր հարկատուների հաշվի՞ն

Պետությունը ձեռք է մեկնում ՍԴ դատավորներին և օգնում պատվով հեռանալու, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խորհրդարանում ներկայացնելով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի արդեն հայտնի նախագիծը: Դրանով, ինչպես հայտնի է, պետությունը առաջարկում է թոշակի տարիքից ավելի շուտ հրաժարական ներկայացնող դատավորներին վճարել նրանց աշխատավարձը ամբողջությամբ՝ մինչև թոշակի տարիք: Այլ կերպ ասած, առաջարկվում է կամովին հրաժարական, դրա դիմաց խոստանալով աշխատավարձի պահպանում մինչև թոշակի տարիք:

Իհարկե, կա պայման, որ հրաժարականը լինի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Թե ինչ է անելու կառավարությունը դա չլինելու դեպքում, պարզ չէ: Պարզ է մի բան, որ ըստ էության առաջարկվում է պետական մակարդակի կաշառք՝ հրաժարականի դիմաց: Իհարկե, ֆորմալ առումով դա այդպես չէ, սակայն մեխանիզմի էությունն այլ բան չէ, քան դա, հաշվի առնելով մի պարզ իրողություն՝ մինչ այդ եղել է այդ դատավորների հանդեպ հրաժարականի հանրային պահանջ և մթնոլորտ, ու նրանք կամ դեմ են արտահայտվել, կամ առնվազն լռել են: Եվ հիմա, երբ առաջարկվում է փող, այն էլ կայուն բարձր աշխատավարձի ձևով՝ ոչինչ չանելու, միայն հրաժարականի դիմաց, դրան համաձայնելը կնշականի ընդամենը հրապարակավ ստանձնել այդ մերկանտիլ անպատվությունը:

Կգնա՞ դրան որևէ դատավոր, իհարկե, բարդ է ասել, անմեկնելի են ոչ միայն Աստծո, այլ նաև նրա ստեղծած մարդու ճանապարհները: Ամբողջ հարցն այն է, թե ինչ ճանապարհով է գնում պետությունը Հայաստանում հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգի վերափոխում իրականացնելու հարցում: Փաստորեն ստեղծվում է հետաքրքիր նախադեպ՝ հարցերը լուծել փողով, այն էլ հարկատուների հաշվին: Բայց լայն իմաստով հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հանրությունից փաստորեն փող է «գանձվում» հրաժարականի գայթակղիչ խայծ կերտելու համար, միաժամանակ, դրա դիմաց հանրությունը չի ստանում դատաիրավական ռեֆորմի որևէ շոշափելի, առարկայական ինստիտուցիոնալ կոնցեպտ: Ամբողջը հանգում է ընդամենը մի քանի անձի հեռացման խնդրին, որոնց, բնականաբար, կփոխարինեն մի քանի նոր անձինք՝ արդեն նոր մեծամասնության հավանությունը վայելող: Ասել կուզի, հանրությունը նույնիսկ ամբողջությամբ չի ստանում հարցի պատասխանը, թե ինչու պետք է գնան կոնկրետ անձինք: Այն, որ նրանք պետք է գնան, որովհետև նախկին իշխող համակարգից և մինչև հիմա կապված են, դա, մեղմ ասած, մասնակի պատասխան է: Որովհետև, վերջին հաշվով, ռազմավարական հեռանկարում պետք է հասկանալ, թե ինչ ենք կառուցում:

Ի վերջո, վարչապետն ինքը ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկմանը հայտարարեց, որ անցումային փուլն ավարտված է և պետք է ձեռնամուխ լինել ռազմավարական մշակումներին: Հետևաբար, այն, որ ՍԴ որոշ դատավորներ կամ նախագահը նախկինից են, այլևս չի կարող համարվել բավարար պատասխան, այն բավարար կարող էր լինել այսպես ասած՝ անցումային փուլի համար, ընդ որում՝ խիստ մասնակի և վերապահումով: Ներկայումս պետք է շատ հստակ լինի, թե ինչ է ստանում հանրությունը հեռացող անձանց փոխարեն, կամ պոտենցիալ հեռացող անձանց՝ բացի պոտենցիալ նոր եկող անձանցից: Առայժմ հանրությունը չի ստացել այդպիսի առաջարկ կամ նախագիծ, պատկեր, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ են սպասվում դրանից հետո:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում