Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի, որ ՀՀԿ ներկայացուցիչը կարող է Աբովյանում 48 տոկոս ստանալ

Եվ այսպես, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ձայների չնչին առավելությամբ հաղթեց գործող քաղաքապետը, որին աջակցում էր Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչը ստացավ մի քանի հարյուրով ավելի քիչ ձայն։ Եվ սա ընդդիմադիր քարոզչամիջոցներով ու սոցկայքերով ներկայացվեց որպես մի չտեսնված-չլսված դարակազմիկ իրադարձություն, Նիկոլ Փաշինյանի «անձնական պարտություն», հեղափոխության ձախողում, մի խոսքով՝ համարյա նոր հեղափոխության սկիզբ։

Փորձենք հասկանալ։ Աբովյանում ԲՀԿ հովանավորյալը ստացել է պայմանականորեն 52 տոկոս, ՔՊ ներկայացուցիչը՝ 48 (մյուս թեկնածուները թող ներողամիտ լինեն, որ իրենց ծայները մի կողմ ենք դնում)։ Իշխող կուսակցության համար սա շատ լուրջ թիվ է, որովհետեւ մի քանի տարի առաջ, օրինակ, Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի, որ ՀՀԿ ներկայացուցիչը կարող է Աբովյանում պայմանական 48 տոկոս ստանալ։ Բայց խնդիրը թվերը չեն։ Հիշո՞ւմ եք, թե այն տարիներին ինչպես էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում Արարատի եւ Կոտայքի մարզերը «միացնել Հայաստանին»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն «Հայաստան չէր համարում» այն մարզերը, որտեղ ՀՀԿ-ն չի կարող ցանկացած «տոկոս խփել», այլեւ այդ իրավիճակը շտկելու հիմնական գործիք էր համարում ոստիկանությունը։ Եվ այդ «գործիքն», ի դեպ, շատ լավ աշխատեց հատկապես 2015-ի փետրվարին, երբ տարբեր պատրվակներով ձերբակալվեցին ԲՀԿ մի շարք առանցքային դեմքեր կամ նրանց մերձավորները։ Հիմա ի՞նչ, եթե նոր իշխանությունները հրաժարվել են այդ մեթոդներից, դա հեղափոխության հաղթանա՞կն է, թե՞ պարտությունը։

Բայց այս ամենը որպես վարչապետի անձնական պարտություն ներկայացնողները հայտարարում են նաեւ, թե իբր իրականում իշխանությունները լավ էլ փորձել են կիրառել հին մեթոդները, բայց չեն կարողացել։ Ու դա ներկայացնում են որպես իշխանությունների թուլության ապացույց։ Իյա, իրո՞ք։ Իրականում ցանկացած քաղաքակիրթ իշխանության ուժը ոչ թե անօրինական լծակներով ցանկացած գործընթացի (այդ թվում՝ նաեւ ընտրությունների) վրա ազդելն է, այլ թույլ չտալը, որ որեւէ մեկն անօրինական լծակներ կիրառի, իսկ եթե այդպիսի լծակներ կիրառվել են՝ պատժի ամենայն խստությամբ։ Կոնկրետ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների դեպքում՝ արձանագրված միջադեպերն ըստ երեւույթին դեռ կուսումնասիրվեն եւ իրավական գնահատականի կարժանանան, բայց ԲՀԿ-ի դիրքորոշումը նույնպես շատ կարեւոր է։ Այդ ուժը երեւի հստակ պիտի ասի՝ ընտրություններն ազատ-արդար-թափանցի՞կ է համարում, թե ոչ։ Եթե համարում է, ուրեմն դա հեղափոխության հաղթանակն է, եւ ամենևին էլ պարտադիր չէ, որ հեղափոխության հաղթանակի շահառուն անպայմանորեն հեղափոխություն իրականացրած ուժը լինի։ Բազմիցս է ասվել, չէ՞, որ հեղափոխությունը բոլորի համար է։

Ու կարեւորը միայն արդյունքը չէ, որովհետեւ նույն արդյունքին կարելի է հասնել տարբեր ճանապարհներով։ Աշխարհի բոլոր երկրներում էլ լինում են տարածքներ (նահանգներ, մարզեր, օկրուգներ եւ այլն), որտեղ այս կամ այն քաղաքական ուժն ընդգծված ամուր դիրքեր է ունենում։ Բայց այդ դիրքերի քաղաքական «կապիտալիզացիայի» մեթոդներն են տարբեր։ Կենտրոնական իշխանությունները կարող են «տեղերում» թույլ տալ այդ «կապիտալիզացիան»՝ այդ ուժերի մատուցած ինչ-ինչ ծառայությունների դիմաց, ֆինանսական շահագրգռություններից ելնելով, «տեղերում» իրավիճակը վերահսկելի պահելու նկատառումներով եւ այլն, կամ կարող են պարզապես չմիջամտել եւ թողնել, որ ժողովուրդն ինքը որոշի։

Կոնկրետ Աբովյանի ընտրությունների դեպքում իշխանություններն ընտրել են վերջին տարբերակը եւ ճիշտ են արել։ Եթե անգամ արդյունքը իշխող քաղաքական ուժի պարտությունն էր, միեւնույն է՝ սա միանշանակ հեղափոխության հաղթանակն էր։ Ու որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ եթե կշեռքի նժարներից մեկին դրված լինի կուսակցական շահը, իսկ մյուսին՝ հեղափոխության արժեքները, իշխանությունները նախապատվությունը տալու են հեղափոխության արժեքներին։

Որովհետեւ առաջնայինը Նոր Հայաստան ունենալն ու գործընթացն անշրջելի դարձնելն է, եւ ոչ թե այդ Նոր Հայաստանում անպայմանորեն իշխելը։

Տպել
15686 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը