Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. Ընտրողների պիկեր, օգնողների մեծ թիվ. ՏԻՄ ընտրություններն ըստ դիտորդների

Քաղաքականություն
avaganu-yntrutyunner

Հոսանքազրկումներ, ոստիկանության խիստ հսկողություն, վստահված անձանց հետ կապված խնդիրներ Aravot.am-ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անդամ, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի անդամ Անտոն Իվչենկոն տեղեկացրեց՝ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում Արմավիրի և Տավուշի մարզերում: Ժամը 15.00-ի դրությամբ առանձնապես արտառոց դեպքեր չկան, կոպիտ խախտումներ նույնպես չեն արձանագրել: Դառնալով խնդիրներին՝ դիտորդն ասաց. «Կա խնդիր տեղամասերի մատչելիության հետ կապված, որը չի փոխվել ընտրությունների նշանակման օրվանից: Տեղամասերը չեն դարձել ավելի մատչելի, որոշ տեղամասերում նույնիսկ խոշորացույցներ առկա չեն, ինչի պատճառով բավականին բարձր օգնողների թիվ կա: Որոշ դեպքերում կարծում ենք՝ կան մարդիկ, որոնք ունակ են ինքնուրույն ընտրելու, բայց գալիս են օգնողների հետ: Փորձում ենք հասկանալ՝ այն մարդիկ, որոնք գալիս են օգնողների հետ, արդյոք այդ օգնողները որևէ թեկնածուի հե՞տ են կապված, թե՞ ոչ: Այդ խնդիրը հիմնականում Արմավիրի մարզում է»: Անտոն Իվչենկոն որոշ դիտարկումներ ներկայացրեց նաև Տավուշի մարզից. «Տավուշի մարզում՝ հատկապես Իջևանում, բարձր վերահսկողություն է ոստիկանության կողմից, ինչը կարծես թե լավ է, բայց ոստիկանության բազմաթիվ առկայությունը միգուցե կարող է լարվածություն առաջացնել: Կա տարածված խնդիր վստահված անձանց հետ կապված. երբ գալիս է երկրորդ կամ երրրոդր վստահված անձը, իրեն հեռացնում է հանձնաժողովի նախագահ, ինքը վերադառնում է, սպասում մուտքի մոտ, բարևում և ուղեկցում է ընտրողներին»: Դառնալով ընտրողների ակտիվությանը՝ Անտոն Իվչենկոն համեմատեց. «Եթե Վարդաշենում լինում են ընտրողների պիկեր, և մասնակցությունը բարձր է, Արմավիրի մարզի գյուղերում՝ Նալբանդյանն ու Վարդանաշենը չհաշված, մասնակցությունը ցածր է: Գոնե հանձնաժողովականների կողմից բարձր մասնակցություն չի սպասվում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով