211652_close_icon
views-count19968 դիտում article-date 18:39 08-10-2018

Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի․ փաստաբան. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դատարանի կողմից վարույթ չընդունվելու հետո կրկին մուտք է արվել դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատարանում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը: «Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վարույթ չէր ընդունվել, սակայն տեխնիկական թերությունը շտկելուց հետո հենց նույն օրը հայցադիմումը մուտք է արվել դատարան: Վարույթ չընդունվելը բովանդակության հետ որևէ առնչություն չուներ»,-ասաց Ալավերդյանը: Փաստաբանն ասաց, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում էր պահանջել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/08/Kocharyan/2813553]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր