211652_close_icon
views-count50916 դիտում article-date 20:32 02-07-2020

Բանկը, որի կառավարիչը պարտքերի ու բազմաթիվ կեղծիքների պատճառով ինքնասպան եղավ, ինձանից 1,5 մլն դրամ ավել գումար է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մկրտչյանը եւ հայտնել, որ «Արարատ» բանկը, որը նախկինում կոչվում էր «Զարգացման հայկական բանկ» իրենից 1,5 մլն դրամ գումար է պահանջում, մինչդեռ ինքը ժամանակին կատարել է իր վարկային պարտավորությունները, հանել գրավի առարկա գույքն ու դադարեցրել բանկի հետ ֆինանսական գործունեությունը, մինչդեռ, ըստ քաղաքացու, 8 ամիս անց ԴԱՀԿ-ից տեղեկացել է, որ բանկը կալանք է դրել իր հաշիվներին: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գ. Մկրտչյանն ասում էր. «Այդ բանկի հետ գործարքներ ունեի, 2017թ-ի հուլիսի 20-ին վերաձեւակերպման տարբերակով նորից 2 մլն դրամ է տրամադրվել, որից շրջանառվել է 1.5 մլն դրամը: Մի քանի անգամ 1.5 մլն դրամ է շրջանառվել՝ ելք ու մուտքերի տեսքով: Նոյեմբերին վարկի վերջնաժամկետն էր, վարկը մարել եմ, գրավադրած միջոցն ազատել եմ, որեւիցե բողոք-պահանջ իմ եւ բանկի միջեւ չի եղել, եթե ես որեւէ պարտք-պահանջ ունենայի, բանկը գրավադրված գույքը չէր տա ինձ: 2018թ-ի ապրիլին ԴԱՀԿ-ից իմացել եմ, որ հաշիվներիս վրա արգելանք է դրված, ԴԱՀԿ-ից ասեցին, որ բանկն է պատճառը: Դիմեցի «Արարատ» բանկ, աշխատակիցն ասեց, թե իբր 8 ամիս առաջ 1.5 մլն դրամ է իմ հաշվին փոխանցվել՝ տեխնիկական սխալի պատճառով, բայց նման բան չի եղել, ու դա ապացուցում է նաեւ բանկից վերցված քաղվածքներով»: Գ. Մկրտչյանն ասում է, որ այս ամենը կեղծիքի արդյունքն է, եւ սա արվել է այն մասնաճյուղում, երբ ինքը մի քանի անգամ, գործարքներ կատարելու ժամանակ մի կերպ է կարողացել ապացուցել կատարած գործարքը՝ անդորրագրերը ներկայացնելուց հետո միայն: Քաղաքացին ասում է՝ գործարքները կատարվել է այն մասնաճյուղում, որի կառավարիչը տարիներ առաջ պարտքերի պատճառով ինքնասպան էր եղել. «Սա այն մասնաճյուղն է, որի կառավարիչն, իմ իմացությամբ, բազմաթիվ կեղծիքների ու պարտքերի պատճառով ինքնասպան էր եղել, իմ խնդիրն էլ հենց այդ մասնաճյուղի հետ է, եւ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ «բանկի զոհերից» մեկն էլ ես եմ, քանի որ անտրամաբանական է, որ վարկը մարում ես, գրավադրված գույքը հանում ես, հետո պարզվում է, որ իբր 8 ամիս առաջ ինձ ավել 1.5 մլն դրամ են փոխանցել: Իրենք դատի են տվել ինձ, առաջին ատյանի դատարանում, երբ դատը սկսել էր, հայրս մահացավ, չկարողացա փաստաբան գտնել, իրենք շահեցին դատը, հիմա դիմելու եմ վերաքննիչ դատարան: Ես կոչ եմ անում տվյալ բանկի հաճախորդներին լինել շատ զգոն եւ ուշադիր, ես համոզված եմ, որ իմ նման շատերը կարող են զոհ գնալ տվյալ բանկի խարդախություններին»: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաեւ բանկի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր