Բաժիններ՝

Շուրջ հարյուր միգրանտ է անհետ կորել Տրիպոլիի մոտ նավի խորտակման հետևանքով. Repubblica

Շուրջ հարյուր միգրանտ է անհետ կորել Միջերկրական ծովում նավի հերթական խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Repubblica իտալական թերթը:
Հրատարակության տվյալներով՝ նավաբեկությունը տեղի է ունեցել Տրիպոլիից արեւելք ընկած շրջանում:

Մինչ այժմ Լիբիայի առափնյա պահպանության ուժերին հաջողվել է փրկել 14 մարդու: Ընդամենը աղետյալ նավում կարող էր գտնվել մինչեւ 120 մարդ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականի սկզբից մինչեւ հունիսի 20-ը ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը կազմել է գրեթե 41 հազար, Միջերկրական ծովում զոհվել է 960 մարդ:

2017 թվականի նույն այդ ժամանակահատվածում Եվրոպայի ափեր էր հասել մոտավորապես 85 հազար մարդ, խեղդվել էր 2133 միգրանտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս