Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Վախից սնվող սուբյեկտությունը. նախկին համակարգի հաջողությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ըստ էության միավորված են: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Բադեն Բադեն մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին կենաց-հորդոր կամ ազդակ է հղել, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու են և անելու են իրենցից հասանելիքը: Նախկին իշխող համակարգի, այսպես ասած, միասնական ճակատի ձևավորման, միավորվածության վերաբերյալ հանրային քննարկումները և դիտարկումները շատ են: Դրանք, իհարկե, հնարավոր չէ միարժեք գնահատել արհեստածին, մտացածին կամ զուտ տպավորություն, կամ հասարակական-քաղաքական գործընթացների ընկալման իներցիա: Այդ դիտարկումները ունեն որոշակի օբյեկտիվ հիմքեր: Սակայն հարցը զուտ քաղաքական հարթության վրա, անշուշտ, ունի խորքային դիտարկման անհրաժեշտություն, ճշգրիտ կամ հնարավորինս ճշգրիտ հետևության համար, որովհետև գործ ունենք իսկապես կարևոր մի հանգամանքի հետ:

Բանն այն է, որ մեկ տարի առաջ հեռացնելով այդ իշխող համակարգը, հանրությունը, փաստորեն, մեկ տարի անց ապրում է այդ համակարգի հանդեպ ենթագիտակցական վախի ու տագնապի ռեժիմում: Իսկ դա վկայում է խորքային հոգեբանական խնդիրների, նաև որոշակի քաղաքական մանիպուլյացիաների մասին: Ի վերջո, պետք է արձանագրել թերևս այն, որ նախկին իշխող համակարգը կա այնքան՝ որպես այսպես ասած՝ գործուն կամ կենսունակ պայքարի սուբյեկտ, որքան ժամանակ այն, որպես այդպիսին, առկա է մնալու հանրության գիտակցության և հոգեբանության մեջ: Գուցե թվա տարօրինակ, սակայն, խոշոր հաշվով, այդ համակարգը սնուցվում է հանրությունից, հանրության վախերից ու տագնապներից: Մի բան, որ գործնականում եղել է առնվազն երկու տասնամյակ և նույնիսկ ավելին՝ իր ձևավորման հենց սկզբից: Մենք գործ ենք ունեցել, իհարկե, բավականին կուռ, լավ կազմակերպված, դերերի հստակ բաշխումով, հստակ հիերարխիայով, անգամ ներքին որոշակի արդարամտության վրա կառուցված մի համակարգի հետ, որի ներսում երբեմն նաև տեղի են ունեցել իրապես լուրջ գործընթացներ, որն ունեցել է իրապես պատրաստված և անգամ բավական լայն մտածող սեգմենտներ: Սակայն ընդհանուր առմամբ համակարգն ինքնին կառուցված է եղել հանրային վախի և նախապաշարումների վրա, հանրային հուսահատության ու ապատիայի վրա, անզորության զգացումի վրա: Ներքաղաքական պայքարի պրոցեսները թվում է թե միտված են եղել այդ ամենը հաղթահարելու, սակայն մի շարք սխալ պատկերացումների, համակարգը սխալ ախտորոշելու, սխալ մեթոդաբանության ընտրության, նաև գործարքների ու դավադրությունների հետևանքով այդ ամենը ավելի խորացրել են հանրության մոտ եղած անզորության նախապաշարումը և համակարգի ամենակարողության և անդրդվելիության վերաբերյալ համոզումը:

Բավական էր այլ մեթոդաբանության և սեփական դերի պարզ գիտակցման մի քանի օր, և համակարգը փլվեց, իհարկե նաև մինչ այդ իր ներսում ունեցած բազմաթիվ խնդիրների պատճառով, որոնք հանրային կամքի հետ «ներդաշնակվեցին» այն կետում, որտեղ գործընթացը կենտրոնացրեց հեղափոխության առաջնորդը: Ահա այստեղ է նաև գլխավոր հարցը՝ նախկին իշխող համակարգի խնդիրները, որոնք կենտրոնացել էին հանրության շահի և կամքի հետ մեկ կետում, ներդաշնակվել դրա հետ: Այդ կետը ներկայումս չկա, և օբյեկտիվորեն գործընթացները, այսպես ասած, տարալուծվում են: Այլ կերպ լինել չէր կարող, հնարավոր չէ հավերժ մնալ ապրիլի մի քանի օրերի ռեժիմում: Եվ պետք էլ չէ: Այդ ռեժիմով անհրաժեշտ հարցը հանրությունը լուծել է, պետք է անցնել այլ վարքաբանության: Սակայն այդ կետը չկա, բայց նախկին իշխող համակարգի խնդիրները կան, որովհետև դրանք իշխանության կարգավիճակով չէ, որ եղել են պայմանավորված: Այդ համակարգի հիմքը եղել է տնտեսական շահը, ոչ թե իշխանությունը: Իշխանությունը եղել է հարաբերությունների և անվտանգության միջոց, կամ վերածվել է այդպիսի միջոցի՝ երբ առաջին իշխանության շնորհիվ տեղի է ունեցել կապիտալի նախնական կուտակումը: Իշխանությունը չկա, բայց խնդիրները կան, դրանք չեն վերացել, որովհետև չեն ստացել լուծում: Եթե լուծում ստացած լինեին, ապա, մեծ հավանականությամբ, հնարավոր չէր լինի համակարգի հեռացումը այն ձևով, ինչպես դա եղավ:

Այն, որ ներկայումս այդ համակարգի տարբեր սեգմենտներ կարծես թե գործում են մեկ դաշտում, պայմանավորված է ընդամենը պարզ ու օբյեկտիվ իրողությամբ՝ նրանք չեն կարող այլ դաշտում գործել, և չեն կարող չգործել ընդհանրապես, որովհետև իշխանության կարգավիճակի կորուստը միմյանց նկատմամբ այդ ուժերին դարձրել է առավել անպաշտպան: Եվ սա այն դեպքում, երբ նրանք շատ լավ են պատկերացնում, որ անգամ հեղափոխությամբ ձևավորված իշխանության անհաջողությունը, ինքնաբերաբար չի նշանակելու նախկին ստատուս-քվոյի վերականգնում: Սրա պատճառները թե՛ ներքին են, թե՛ արտաքին: Եվ նրանք նաև շատ լավ հասկանում են, որ, անգամ տեսականում, որևէ նոր կոնֆիգուրացիայով՝ անգամ տեսականում իշխանական դիրքի վերականգնման պարագայում իրենք իսկ շատ դաժան են գտնվելու հենց այսօր իրենց դաշնակից սեգմենտների նկատմամբ, որոնք դուրս կմնան այդ կոնֆիգուրացիայից: Այդ իմաստով, նախկին իշխող համակարգին միավորել է մի բան՝ վախը, ընդ որում ոչ թե հեղափոխությունից, այլ առաջին հերթին միմյանցից: Վախին քաղաքական սուբյեկտություն է հաղորդել ընդամենը այն, որ ինչ-ինչ բազմաշերտ պատճառներով իրենց հաջողվել է հանրության շրջանում վերականգնել վախը՝ եթե անգամ ոչ նախկինի չափ, որը հանրությունը ընդամենը մի քանի օրում հաղթահարել էր 2018-ի ապրիլին: Հանրության այդ վախը և տագնապն է, որ քաղաքական սուբյեկտությամբ արտացոլվում է նախկին իշխող համակարգի «դեմքին»՝ ծածկելով այդ համակարգի վախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում