Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Արտակարգ դրություն. Ինչո՞ւ է մարտ ամսին մահվան ելքով վթարների թիվն ավելացել

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության մեկ ամսում, ըստ պաշտոնական վիճակագրության, ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են, սակայն զոհերի թիվը նախորդ տարվա նույն՝ մարտ ամսվա համեմատ չի նվազել։

«Առաջին լրատվական»-ը ՀՀ Ոստիկանությանը խնդրեց տրամադրել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալները՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի։

Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար ամսին Հանրապետության տարածքում գրանցվել է 312 ՃՏՊ, որից 127-ը՝ Երևանում։ Պատահարներից 22-ը մահվան ելքով է, որից 8-ը՝ Երևանում։ 312 պատահարի հետևանքով 446 մարդ է վիրավորվել, որից 150-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։

Նույն տարվա փետրվար ամսին գրանցվել է 323 տրանսպորտային պատահար, որից 119-ը՝ Երևանում։ Մահվան ելքով է եղել 22 պատահար, որից 5-ը՝ Երևանում։ Վիրավորների թիվը 509 է, որից 162-ը՝ Երևանում։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ տարածքում արտակարգ դրություն է սահմանված։ Սահմանափակված է մարդկանց ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Չի գործում հասարակական տրանսպորտը։ Քաղաքում երթևեկությունը բավականին նոսրացած է։ Այս պայմաններում մարտ ամսին ՀՀ-ում գրանցվել է 275 ավտովթար, որից 109-ը՝ Երևան քաղաքում։ Մահվան ելքով են եղել 25-ը, որից 7-ը՝ Երևանում։ Վիրավորների թիվը վթարների հետևանքով կազմում է 424, որից 153-ը՝ մայրաքաղաք Երևանում։

Նախորդ տարվա նույն եռամսյակի տվյալներով՝ հունվար ամսին ՀՀ տարածքում գրանցվել է 298 ՃՏՊ, որից 136-ը՝ Երևանում։ Արդյունքում 20 մարդ է զոհվել, որից 3-ը՝ Երևանում։ Վիրավորների թիվը կազմել է 469, որից 191-ը՝ Երևանում։ Փետրվար ամսին ՀՀ տարածքում վթարների թիվը կազմել է 303, որից 146-ը՝ Երևան քաղաքում։ Մահվան ելքով են եղել 26-ը, որից 12-ը՝ Երևանում։ Վիրավորները՝ 441, որից 193-ը՝ մայրաքաղաքում։

Նախորդ տարվա մարտ ամսին ՀՀ տարածքում գրանցվել է 335 ՃՏՊ, որից 141-ը՝ Երևանում։ Մահվան ելքով են եղել 17-ը, որից 3-ը՝ Երևանում։ Վիրավորները՝ 490, որից 193-ը՝ մայրաքաղաքում։

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով վթարների վիճակագրության և արտակարգ դրության պայմաններում ՃՏՊ-ների նվազման միտումների մասին, ասաց հետևյալը. «Իհարկե, վթարների առումով մենք նվազում ունենք, սակայն զոհերի թվով՝ ոչ։ Երևանում մարտ ամսվա ընթացքում, երբ հիմնականում քաղաքում տրանսպորտը չէր գործում, զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ մեծ է։ Այս տարի 7 է, նախորդ տարի եղել է 3։ Դա անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ երթևեկության մեջ մեքենաների թվաքանակը 70-80 տոկոսով նվազել է, բայց վատ հետևանքներով վթարների թիվը՝ մեծացել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ երթևեկության մեջ մեքենաների թվաքանակի նվազման հետ մեծանում է արագություն զարգացնելու հնարավորությունը, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակների։ «Ինչու չէ, վարորդները նաև օգտվում են այն առիթից, որ ոստիկանությունը իր հիմնական պարտականությունները ժամանակավորապես չի հասցնում կատարել, կամ տեղեր կան, որտեղ վերահսկողությունը թույլ է»,- մանրամասնեց Սերգեյ Ղահրամանյանը։

Խոսելով մարզերում վթարների մեծ քանակի ու զոհերի թվի մասին՝ Ղահրամանյանը նշեց, որ դա մշտապես այդպես է եղել, ու դրան նպաստող մի շարք գործոններ կան՝ սկսած ճանապարհների անբարեկարգ լինելուց, վերջացրած լուսավորության բացակայությամբ։ «Եթե վիճակագրությունը նայեք, վթարների մեծամասնությունը տեղի է ունենում օրվա մութ ժամերին կամ լուսաբացին։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա միայն մարտ ամսին 8 զոհ ավելի ունենք, չնայած ՃՏՊ-ների թիվը նվազել է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ստացվում է՝ ունենք պատկեր, որ թե՛ գերծանրաբեռնված, թե՛ նոսրացած երթևեկության պայմաններում վթարների թիվն էապես չի նվազում։ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ վթարների ու վարորդների ոչ նորմալ վարելու պատճառների մասին կարելի է երկար խոսել. «Մեզ մոտ կա կրթական ցածր մակարդակ։ Մենք՝ որպես քաղաքացի, խնդիր ունենք մեր պարտականությունները նորմալ կատարելու հարցում։ Դրա հետևանքով՝ որպես վարորդ և որպես հետիոտն, խնդիրներ ունենք։ Որպես խորքային պատճառ եմ ասում դաստիարակությունը, հետագայում վարորդական իրավունքի վկայականի ստացման կարգը, ձևը և այլն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում