1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փարիզի ակադեմիայի ռեկտորը կայցելի Երևան

Փարիզի ակադեմիայի ռեկտորը կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն ( Gilles Pécout) նոյեմբերի 2-ից 3-ը կայցելի Երևան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնից, Պարոն Պեկուի առաքելության նպատակն է այցելել ֆրանկոֆոն ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Ժիլ  Պեկուն իր այցը կսկսի Երևանի ֆրանսիական դպրոցից, որն իրականացնում է ֆրանսիական ծրագրերին համապատասխան կրթություն՝ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության կողմից արտոնված դիպլոմով : Այս հաստատությունում սովորում է 182 աշակերտ՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց (3-ից մինչև 18 տարեկան) :

Նույն օրը Փարիզի ակադեմիայի ռեկտորը կայցելի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժին, որն ստեղծվել է շնորհիվ 2013 թվականին Ֆրանսիայի դեսպանության  և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև ստորագրված հուշագրի: Այս տարի երկլեզվյա բաժնի 10-ից 12-րդ դասարաններում  սովորում է 48 աշակերտ: Նրանք հնարավորություն ունեն սովորել խորացված ֆրանսերեն, իսկ պատմություն և աշխարհագրություն առարկաները դասավանդում է Ֆրանսիայից ժամանած դասախոսը:    

Ռեկտորը կհյուրընկալվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, որտեղ հանդես կգա ֆրանսերեն դասախոսությամբ՝ «Սորբոնը և ֆրանսիացի մտավորականները, և համախմբում հանուն հայերի 19-րդ դարի վերջում» թեմայով: ՀՖՀ-ն պատրաստում է երկլեզու մասնագետներ իրավունք, կառավարում, մարքեթինգ և ֆինանսներ մասնագիտությունների գծով և տրամադրում ֆրանսիական և հայկական նմուշի կրկնակի դիպլոմներ:

Իսկ նոյեմբերի 3-ին նախ նախատեսվում է այց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» (CEPFA): Այս հաստատությունը պատրաստում է ռեստորանային և հյուրանոցային գործ, վարսահարդարում և դիմահարդարում մասնագիտությունների գծով մասնագետներ, ինչպես նաև ատամնատեխնիկներ: Հաստատությունն օգտվում է Ֆրանսիացի մասնագետների աջակցությունից, ովքեր մասնակցում են աշակերտների տեխնիկական վերապատրաստմանը։ 

Երևանի պետական համալսարանը ևս կընդունի Ակադեմիայի ռեկտորին։ Նա այդտեղ հանդես կգա դասախոսությամբ, այս անգամ՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Դասախոսությանը կհաջորդի ռեկտորի հանդիպումը պատմաբանների և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների հետ : Պարոն Պեկուն կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ՀՖՀ-ի հետ միասին աշխատում է համանման կենտրոն ստեղծելու նախագծի վրա:

Ակադեմիայի ռեկտորին կյուրընկալեն նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, որտեղ տեղի կունենա երկու համաձայնագրի ստորագրման արարողություն: Ռեկտոր Ժիլ Պեկուն և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը կստորագրեն համագործակցության համաձայնագիր Փարիզի և Հայաստանի դպրոցական և բուհական հաստատությունների միջև գործընկերության վերաբերյալ, մասնավորապես Երևանի Բ. Ժամկոչյանի թիվ 119 ավագ դպրոցի և երկրում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող 10 դպրոցների միջև՝ Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը և երկու երկրների երիտասարդների միջև մշակութային փոխանակմանն աջակցելու նպատակով:

Այս առիթով, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցը և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցը կստորագրեն համագործակցության համաձայնագիր՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս  երեք ուսումնական հաստատությունների միջև համագործությունն ամրապնդելու նպատակով:

Փարիզի ակադեմիան (https://www.ac-paris.fr/) Փարիզ քաղաքի  դպրոցական և համալսարանական կենտրոնն է, որտեղ 2017 -2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ՝ 1124 դպրոցական հաստատություններում և 337 906 ուսանող, որոնցից 60 000 օտարերկրացի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ակադեմիայի ռեկտորը նշանակվում է Հանրապետության նախագահի կողմից և սահմանում այս հաստատությունների կրթական քաղաքականությունը և համակարգում նրանց գործունեությունը (շուրջ 28 000 աշխատակից):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]