Սոցիալական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում
12/04/2018 16:08
Կիսվել

Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում

Ապրիլի 12-ին Ucom-ի աջակցությամբ «Այբ» դպրոցում պաշտոնապես բացվեց Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ–լաբորատորիան։ Բացման արարողության ժամանակ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նաև համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Ucom Digital Lab սենյակ-լաբորատորիան նախատեսված է «Այբ» դպրոցի 3-ից 10-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ վերջիններս կկարողանան հմտանալ արհեստական բանականության ոլորտում, սովորել ծրագրավորում, համադրել համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: Համատեղ նախագծի նպատակն է ապահովել մասնագիտական զարգացում, այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման, շփումների հետաքրքիր և պահանջված ձևաչափեր: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագիծը ևս մեկ քայլ է դեպի կրթված, բանիմաց ու ստեղծարար սերնդի ապահովում։ Իսկ ստեղծարար ու ամենակարևորը՝ նորարար սերունդն ապագայի գիտելիքը պետք է ձեռք բերի նույնքան նորարարական, ոգևորիչ և ստեղծագործելը խթանող միջավայրում», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ժամանակակից աշխարհում առաջատար կարող են համարվել միայն այն ընկերությունները, որոնք ցուցաբերում են սոցիալական հոգածություն, մտածում են ապագայի մասին, իրենց ներդրումն են ունենում այդ ապագայի մեջ։ Ucom-ը մեզ համար նման ընկերության օրինակ է, մի կազմակերպություն, որ ձեռք մեկնեց «Այբ»-ին և առաջարկեց համատեղ աշխատանք՝ նոր սերնդին նորագույն տեխնոլոգիաների շուրջ լավագույն կրթություն մատուցելու համար։ Մենք շատ ուրախ ենք այս գործակցության համար և վստահ ենք, որ այն մեծ հեռանկարներ ունի», – նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավելենք, որ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի ներդրմամբ կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել գործակցության եզրերն ընդլայնելու, որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու, ավելի մեծ թվով լսարան ընդգրկելու և ավելի մեծ ազդեցություն ապահովելու ուղղությամբ:

Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում

Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան կգործի Այբ դպրոցում

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60