211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:42 14-09-2020

Տավուշում դաշտային վարժանք է անցկացվելու. ՓԾ խորհրդակցություն է կայացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, նախապատրաստվող ուսումնավարժանքների, քաղաքացիական պաշտպանության հարցերի մասին: Սեպտեմբերի 7-13-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 16 025 զանգ է ստացել: Գրանցվել է 210 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության և ինքնասպանության փորձի ընդհանուր 11 դեպք: Հոգեբանները 7 օրվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 19 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ Ինքնասպանությունների կանխարգելման օրվան նվիրված առցանց սեմինար է անցկացվել, որին մասնակցել է 137 փրկարար ծառայող: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ սեպտեմբերի 29-30-ը Տավուշի մարզում դաշտային վարժանք է իրականացվելու: «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա վարժանքին մասնակցելու է Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը: Վարժանքի ընթացքին տեղում հետևելու է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարականներ: «Կարանտինի պայմաններում շարունակելու ենք մեր գործողություններն իրականացնել հավուր պատշաճի՝ ախտահանումներից մինչև ամենօրյա ջերմաչափումներ, որպեսզի խնդիրներ չունենանք նաև առաջիկա ամիսների ընթացքում: Մարտական առաջադրանքները կատարելու ենք՝ չկորցնելով զգոնությունը»,- ասել է ՓԾ տնօրենը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր