Ադրբեջանը սկսել է ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման և տեխզննման սպասարկման կենտրոնի կառուցումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Вертолеты России հոլդինգի մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Вертолеты России հոլդինգի գլխավոր տնօրեն Մաքսիմ Օրեշկինը և Хеликоптер Сервис Центр ընկերության ներկայացուցիչները, որը զբաղվելու է Ադրբեջանում շահագործվող ռուսական ուղղաթիռների սպասարկմամբ: