Thursday, 18 04 2024
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ

«Նիկան» ու «Յանան» ներխուժել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և բռնություն գործադրել. ավարտվել է համասեռամոլների գործի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Ժիրայր Հ.-ի և Մարատ Կ.-ի քրեական գործը:

Դեպքի պահին Ժիրայրը 20 տարեկան էր, Մարատը՝ 29: Նրանց մեղադրանք էր առաջադրված խմբի կազմում  բռնություն գործադրելով, ինչպես նաև  որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ժիրայր Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 316 հոդվածի 1-ին մասերով, իսկ Մարատ Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի օգոստոսի լույս 14-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում համասեռամոլներ Գևորգը՝ Լինան, Պողոսը՝ Միլենան, Արթուրը՝ Ալինան, Էդգարը՝ Էլլան, գտնվել են Երևանի Զաքյան փողոցի «Կոմայգում»:

Նրանց կողքով անցել է Գրիգոր Գ.-ն, ումից զգեստափոխված տղաները ծխախոտ են խնդրել: Գրիգորը մերժել է, ծխախոտ խնդրողները վիրավորական արտահայտություններ են արել, Գրիգորը նրանց հետապնդել է, իսկ նրանք դիմել են փախուստի: Նախ մտել են «Շիրակ», ապա՝ «Աստորիա» հյուրանոց և ահազանգել են ոստիկանություն:

Ահազանգով ներկայացած ոստիկանները  բաժին են տարել համասեռամոլների կողմից բռնված Գրիգորին:

Համասեռամոլները հավաքվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց: Այդ ընթացքում Արթուր-Ալինան հեռախոսազրույցի ընթացքում իրենց ընկեր Մարատ Կ.-ին՝ Յանային, հայտնել է տեղի ունեցածի մասին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ ոստիկանության բաժնին և օգնել ընկերներին:

Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են հայտնվել նաև Մարատ-Յանան, Ժիրայր-Նիկան ու Թելման-Մանեն:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվող Գրիգոր Գ.-ին  տեսնելով՝ Ժիրայր-Նիկան ու Մարատ-Յանան սկսել են աղմկել, հայհոյանքներ են հնչեցրել: Գիշերային աղմուկի վրա տնից դուրս է եկել Սիմոն Վրացյան փողոցի բնակիչ Մհեր ՈՒ.-ն, մոտեցել է հավաքվածներին ու պահանջել է դադարեցնել աղմուկը:

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայրն ու Մարատը հայհոյել են Մհերին, հարձակվել են նրա վրա ու հարվածներ են հասցրել: Ժիրայրը կայանված մեքենաների մոտից փայտե մահակ է վերցրել ու հարվածել է Մհերին՝ պատճառելով դեմքի, նախաբազկի, գոտկային շրջանների քերծվածքներ, ստորին ծնոտի շրջանի արյունազեղում՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Միջամտել են ոստիկանները: Նրանք Մհերին հեռացրել, տարել են ոստիկանության բաժնի վարչական շենք, իսկ շենքի մոտ գտնվող Ժիրայր-Նիկան ու Մարատ-Յանան հետապնդել են նրանց, մուտք են գործել ոստիկանության բաժնի վարչական շենք, հայհոյանքներ ու սպառնալիքներ են տվել ոստիկաններին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք շուրջ 20 րոպե խաթարել են ոստիկանության բաժնի աշխատանքը: Բաժնի պետի օգնականը՝  մայոր Էլլարյանը, մոտեցել ու պահանջել է դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն Ժիրայրն ու Մարատը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ոչ վտանգավոր բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ հարվածել են ձախ ականջին ու որովայնի շրջանին: Տեսնելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են ոստիկանության ծառայող Հովակիմյանի կողմից, Մարատն ու Ժիրայրը հարձակվել են նրա վրա, հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել են նրա համազգեստի շապիկն ու պոկել են ուսադիրը:

Ամբաստանյալ Ժիրայր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հարցերին պատասխանելուց:

Նախաքննության ընթացքում ևս նա հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

Մարատ Կ.-ն դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց հայտնել է, թե առաջադրված մեղադրանքն ընդունում է, իրեն մեղավոր է ճանաչում:

Հրապարակվել է նրա՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, թե ընկերոջ՝ Ժիրայրի հետ գտնվել է մեկ այլ ընկերոջ տանը, երբ զանգել են իրենց ընկերներ Արթուր-Ալինան ու Էդգար-Էլլան: Նրանք ասել են, թե Կոմայգում վիճաբանություն է եղել, իրենց վրա ինչ-որ տղա է հարձակվել, իրենք ահազանգել են ոստիկանություն  ու գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ: Խնդրել են, որ ինքն ու Ժիրայրը նույնպես այդ վայրը գնան՝ նրանց կողքին լինելու համար:

Ըստ Մարատի՝ այդ խնդրանքը պայմանավորված էր նրանով, որ ինքն ավելի երկար ժամանակ «տրանսգենդեր է և լինելով փոքրամասնություն, ավելի լավ է տիրապետում իր իրավունքներին, քանի որ ենթարկվել է տարբեր հալածանքների, վիրավորանքի ու արհամարհանքների, հասարակության լայն զանգվածը չնչին առիթն օգտագործելով՝ փորձել է նվաստացնել»:

Ինքն ու Ժիրայրը տաքսիով գնացել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ: Բաժնի դիմաց տեսել են իրենց ընկերներին կանացի հագուստներով, իսկ նրանց հետ վիճաբանում էր մի անծանոթ տղամարդ: Հետագայում իմացել են, որ նա այդ փողոցի բնակիչներից է՝ Մհեր անունով: Երբ ինքն ու Ժիրայրը մոտեցել են, այդ տղամարդը առանց որևէ բան ասելու՝ փորձել է փայտով հարվածել Ժիրայրի գլխին, ինքը Ժիրայրին քաշել է մի կողմ, այդ տղամարդու հարվածը դիպել է իր գլխին, ինքն ընկել և ուշագնաց է եղել: Իր հիշելով՝ Ժիրայրն իրեն բարձրացրել է: Ինքը նկատել է, որ ոստիկանները այդ տղամարդուն տանում են բաժին, իսկ նա թքում է իր ընկերների վրա ու փորձում է ոտքով հարվածել նրանց: Նրան մի կերպ տարել են բաժնի շենք: Ինքն ու Ժիրայրը զայրացած լինելով՝ նրանց հետևից մտել են ոստիկանության շենք, նախասրահում կանգնել են արգելապատնեշի մոտ: Մհերը հայհոյել է իրենց հասցեին, իրենք էլ պատասխան հայհոյանքներ են տվել: Նեղսրտած լինելով՝ ինքը թքել է նրա ուղղությամբ, հեռախոսը նետելէ  նրա ուղղությամբ: Այդ ընթացքում Ժիրայրն անցել է արգելապատնեշը: Ինքը լսել է հայհոյանքի ու գոռգոռոցի ձայներ: Տարբերել է  Ժիրայրի ձայնը: Իրեն է մոտեցել իր ընկերներից՝  Պողոս-Միլենան և ասել է, թե Ժիրայրը բարձրացել է վերև, միայն ինքը կարող է նրան հանգստացնել: Ինքը բարձրացել է վերև, որ Ժիրայրին գտնի, հանգստացնի և իջեցնի ներքև: Չորրորդ հարկ բարձրանալիս տեսել է, որ Ժիրայրն ու մի քանի ոստիկան քաշքշում են իրար: Անմիջապես միջամտել է, Ժիրայրին մի կողմ է քաշել, ցանկացել է ներքև իջնել, բայց իրենց բռնել, ձեռնաշղթա են հագցրել, իջեցրել են հերթապահ մաս, իսկ որոշ ժամանակ անց ինքը տուն է  գնացել…

Մարատը պնդել է, թե որևէ ոստիկանի նկատմամբ ինքը բռնություն չի գործադրել, սպառնալիք չի տվել, չի դիմադրել: Ոստիկաններն էլ իրեն չեն հարվածել, իրեն հարվածել է միայն Մհեր անունով տղամարդը:

Սակայն երբ Մարատ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա ընդունել է այն ու իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է համարել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է. «Ամբաստանյալների հանցավոր գործողությունները բնավ պայմանավորված չեն եղել տուժող ոստիկանների կամ այլ անձանց հակաօրինական, հակաբարոյական կամ այլ՝ ոչ իրավաչափ վարքագծով, այլ կրել են բացառապես խուլիգանական բնույթ՝ մի դեպքում՝ զուգորդված որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, ավելին, նրանց հանցավոր ոտնձգությունն ուղղված է եղել իրենց օրինական, պաշտոնական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչների դեմ՝ զուգորդված բռնությամբ»:

Դատարանում հետազոտված, այլ փաստաթղթի կարգով ապացույց ճանաչված՝ տուժող ոստիկանի կողմից բջջային հեռախոսով կատարված տեսագրությունների ՝ որպես ապացույցի թույլատրելիության հարցի վերաբերյալ դատարանն արձանագրել է. «Քննարկվող պարագայում տվյալ ապացույցը չի կարող վիճարկվել, քանի որ Ժիրայր Հ.-ն և Մարատ Կ.-ն նախ և առաջ ընկալել են, որ իրենց տեսանկարահանում են, այսինքն՝ տեսագրությունը չի արվել նրանցից գաղտնի եղանակով, այլ կրել է բացահայտ բնույթ: Բացի այդ, ամբաստանյալներն են գտնվել այնպիսի վայրում, որը չի կարող նույնացվել անձի՝ անձնական տարածքի կամ նրա անձնական կյանքի հետ անխզելիորեն կապ ունեցող միջավայրի հետ: Ամբաստանյալները նշված տարածք են ներխուժել առանց համապատասխան թույլտվության, որի պայմաններում չէին կարող ունենալ իրավաչափ հիմք՝ պահանջելու, որ չնկարահանեն իրենց, այն էլ՝ անօրինական գործողությունները… Իմաստազուրկ է պնդել, թե ոստիկանի կողմից արված տեսաձայնագրման հետևանքով խախտվել են ամբաստանյալների մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի  անձեռնմխելիության իրավունքները, քանի որ նշված վայրում դրսևորելով համապատասխան՝ ոչ իրավաչափ վարքագիծ՝ նրանք այլևս չեն օգտվել անձեռնմխելիության իրավունքից, իսկ տուժող ոստիկանի՝ նկարահանմանն ուղղված գործողությունները նպատակ են հետապնդել ուղղակի արձանագրել վերջիններիս հակաօրինական պահվածքը»:

Դատարանը նաև արձանագրել է. «Դատարանն առանձնահատուկ ընդգծում է». պաշտպանի պնդումները, թե պետական մարմինները իր պաշտպանյալի նկատմամբ անօրինական հետապնդում են իրականացնում լոկ այն բանի համար, որ վերջինս ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձ է, իրականությանը չեն համապատասխանում: «Պաշտպանը որևէ ապացույց, փաստ կամ փաստական տվյալ չի ներկայացրել դրա վերաբերյալ… Գործում առկա տվյալներն ու ապացույցները վկայում են, որ ամբաստանյալների նկատմամբ քրեական դատավարության որևէ փուլում, պետական որևէ մարմնի կողմից խտրական վերաբերմունք չի դրսևորվել»:

Ժիրայր Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 316 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի օգոստոսի 14-ից:

Մարատ Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  316 հոդվածի 1-ին մասով: Վերջին հաշվով նա դատապարտվել է  2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում