Սենեկալ-Կարապետյան պարային զույգը հաջող է մեկնարկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
21:12, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները` Սիմոն Սենեկալը և Թիմա Կարապետյանը, Եվրոպայի առաջնությունում հաջող են մեկնարկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավստրիական Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը մեկնարկում հավաքելով 61.25 միավոր իրավունք են ստացել մանսակցելու ազատ ծրագրին:
Հունվարի 24-ին կանանց մենասահքի կարճ ծրագիրն է, իսկ 25-ին` պարային զույգերի և կանայք կմրցեն ազատ ծրագրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում