Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների բնավորության դրական գծերը

 Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիզախ մարդիկ են, ովքեր անվախ կերպով հետևում են իրենց երազանքին, ինչպես նաև վախենում են ռիսկի դիմել ու անկանխատեսելի քայլեր կատարել։ Դա նրանց թույլ է տալիս անկախ ու լավատեսորեն տրամադրված լինել։ Խոյերն ակտիվ ու կրքոտ անձնավորություններ են, որոնք լի են դրական էներգիայով։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկական կերակրողներ են։ Դա նրանց շրջապատի նկատմամբ հուսալի և շռայլ է դարձնում։ Ինչպես և սպասելի է Ցուլերից, նրանք կարող են բավականին համառ լինել։ Նրանք համբերատար են, համառ ու իրենց մտքերում ու արարքների մեջ` անկախ։

Կարդացեք նաև

Երկվորյակներ

Երկվորյակներն իրենց բնույթով շփվող են ու թեթև բնավորություն ունեն։ Նրանք կրեատիվ են ու էներգիայով լի, ինչը նրանց բավականին սրամիտ ու հնարամիտ է դարձնում։ Այսպիսի որակների շնորհիվ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավականին ճկուն են և տարատեսակ հետաքրքրություններ ունեն։

 Խեցգետին

Եթե ձեզ պետք է լավագույն ընկեր, ուրեմն ուշադրություն դարձրեք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների վրա։ Նրանց լավագույն որակները Խեցգետիններին հավատարիմ և հոգատար մարդիկ են դարձնում։ Խեցգետինների համար գլխավորն ընտանիքն է։ Նրանք նաև շատ էմոցիոնալ են ու լավ զարգացած կանխազգացում ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ողջ սրտով։

Առյուծ

Առյուծները սիրում են առաջնորդել ու կառավարել։ Նրանք ինքնավստահ են, ամբիցիոզ, ինչպես նաև լավատես ու առույգ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ բարի ու առատաձեռն մարդիկ են, ովքեր ձեզ երբեք դժբախտության մեջ չեն թողնի։ Նրանք նաև համառ ու միշտ անկեղծ իրենց շրջապատի հետ։

Կույս

Կույսերն ի ծնե օգնականներ ու ուսուցիչներ են։ Նրանք նաև բավականին շրջահայաց են ու միշտ ուշադրություն են դարձնում դետալների վրա։ Որպես արդյունք` նրանք սիրում են վերլուծել։ Ինչ-որ նախագծի վրա աշխատելիս նրանք գերադասում են հստակ ռազմավարություն մշակել, ապա աշխատել մեծ ջանասիրությամբ ու ամեն ինչ անթերի անել։

Կշեռք

Կշեռքները խաղաղարարներ են ու արդարության մարտիկներ։ Եթե ձեզ հանդիսավար է անհրաժեշտ, ապա առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնեք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։ Նրանք ռոմանտիկ են, հմայիչ ու նույնպես լավ զրուցակիցներ են։

Կարիճ

Կարիճները կրքոտ ու էներգիայով լի անձինք են, ովքեր սովոր են իրենց վրա չափազանց շատ բան վերցնել։ Նրանք նաև հնարամիտ են, ամբիցիոզ և հուսալի։ Հենց դա էլ նրանց կատարյալ թիմային խաղացողներ է դարձնում։ Նրանք միշտ հստակ նպատակներ ունեն և միշտ գիտեն, թե ինչ են ուզում։

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անվախ մարդիկ են, ովքեր սիրում են արկածներ ու երազում են մեծ բաների մասին։ Նրանք բարի սիրտ ունեն, անհոգ են և ազնիվ։

Այծեղջյուր

Որպես մի մարդ, ով սիրում է ամեն բան պլանավորել, Այծեղջյուրը նպատակաուղղված է, և նրան դուր է գալիս, երբ ամեն ինչ նախապես կազմակերպված է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբիցիոզ ու պատասխանատու են, իսկ նրանց որոշումները հաճախ շատ գործնական են։ Այծեղջյուրները համբերատար են ու ոչ իմպուլսիվ, ինչն իր հերթին՝ շահավետ կլինի նրանց ընկերների համար։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հումանիտար ուղղվածություն ունեն ու երազողներ են։ Նրանք հնարամիտ են, գյուտարար ու միշտ միտված են ապագային։

Ջրհոսները նաև շատ խելացի են, իսկ նրանց հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդարձակ է։ Հենց դա է նրանց դարձնում նորարարներ։

Ձկներ

Ձկները կարողանում են կարեկցել։ Նրանք վառ երևակայություն ունեն։ Նրանք միշտ հաշվի են առնում շրջապատի մարդկանց զգացմունքները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարի ու շռայլ մարդիկ են, ովքեր պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել։ Բացի դրանից, նրանց մոտ լավ զարգացած է նաև կանխազգացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս