News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերեն եւ անգլերեն լեզուների հավասար կիրառության ապահովմանը: Այս մասին ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսում տպագրված իր հոդվածում նշել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Հանդեսը հոդվածների եւ հարցազրույցների շարք է հրապարակել՝ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հոդվածում համառոտ անդրադառնում է Հայաստան-ԵԽ համագործակցությանը, շեշտում ԵԽ հետ փոխգործակցության զարգացման առանցքային տեղը Հայաստանի քաղաքական օրակարգում՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների վճռական հանձնառությունը ԵԽ աջակցությամբ եւ նրա գործիքակազմի կիրառմամբ երաշխավորելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը։

Պարույր Հովհաննիսյանը նշում է, որ 2001թ․ ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հանձնառություններ։ Միեւնույն ժամանակ, անդամակցությամբ Հայաստանը վերահաստատել է իր պատկանելությունը եվրոպական մեծ ընտանիքին։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցել եւ ուղեկցել է Հայաստանին ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին, եւ այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ ապահովելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդումը եւ երաշխավորելու ապագայում դրա անսասանելիությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, որպես ասվածի հաստատում, վկայակոչում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ 2017թ․ հունվարին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված ընդունելությանը հնչեցված խոսքերը, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում իր գրանցած առաջընթացում, եւ բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Դեսպան Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը միացել է ԵԽ ավելի քան 60 կոնվենցիաների եւ մեծ կարեւորություն է տալիս կազմակերպության եւ նրա մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվություններին, որոնք խթանում են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ընդգծվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքում։

Անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ որպես ԵԽ կոնվենցիոն համակարգի թագի գոհարի, եւ ընդգծվում են դրա բացառիկ կարեւորությունը անձի խախտված իրավունքի վերականգնման հարցում, եւ նրա նախադեպային իրավունքի հիմնարար նշանակությունը՝ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։

Հայաստանն իր նպաստն է բերում կազմակերպությունում ընթացող բարեփոխումներին եւ եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդմանը։ Ըստ ՀՀ մշտական ներկայացուցչի՝ այս առաքելությունը լավագույնս դրսեւորվեց 2013թ․ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությամբ, որի ընթացքում նախաձեռնվեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ եւ 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը եւ ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայաստանը նաեւ հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերեն եւ անգլերեն լեզուների հավասար կիրառության ապահովմանը։

Դեսպան Հովհաննիսյանը եզրափակում է հոդվածը՝ վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի խթանել ԵԽ արժեքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում՝ ապահովելու նրա կայուն ազդեցությունը միջազգային հարթակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ