Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ձուկ արտահանողները դրսի շուկայում իրար են գզզում

Տարիներ առաջ, մինչև ռուսական ռուբլու արժեզրկումը, Հայաստանը չունենալով լուրջ ջրային ռեսուրսներ, ձկնարտադրության ոլորտում առաջատարներից էր։ Հայաստանից ձկան արտահանման ծավալները զարմացնող էրն։ Սակայն ռուբլու արժեզրկումից հետո ոլորտում լուրջ խնդիրներ առաջ եկան, շատ փոքր ու միջին ձեռնարկություններ սնանկացան, փակվեցին։ 2012-ին Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության տվյալներով՝ 57 ձկնաբուծական ընկերություն փակվեց, այդ թվում՝ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով։

Ստեղծված վիճակին նպաստեցին նաև դաշտում առկա ոչ մրցակցային պայմանները։ Խոշոր ընկերությունները, որոնք պատկանում են հայաստանյան մի քանի օլիգարխների, ճնշեցին փոքրերին՝ դուրս մղելով շուկայից։ Այս կոնտեքստում հարկ է հիշել «Յունիֆիշ» ընկերությունը, որը դաշտում առկա խոշոր ընկերություններից էր համարվում։

Նախորդ տարվա երկրորդ կեսին և այս տարի, Հայ ձկնաբույծների միության նախագահի խոսքերով՝ վիճակն էականորեն կայունացել է։ Նույնիսկ այն աստիճան, որ ընկերությունները սկսել են դրսի շուկայում «իրար կոկորդ կրծել։ «Վիճակը կարգավորվել է, ձկան կիլոգրամի գինը թանկացավ, ձկնաբույծները իրենց շատ լավ են զգում, նույնիսկ այն աստիճան, որ դրսի շուկայում իրար են գզզում, որը շատ ցավալի է»,- ասաց Աթոյանը:

Նրա խոսքերով, սակայն, դեռ կան մի շարք կիսատ միջոցառումներ, որոնք թույլ չեն տալիս ոլորտը լիարժեք ոտքի կանգնեցնելու համար։ «Ասել, թե մենք ունենք արդյունաբերական ձկնաբուծություն այս պայմաններում, շատ ճոխ կհնչի։ Խնդիրն այն է, որ ձկնաբույծներն իրենց խնդիրներով չեն զբաղվում, հեռուն չեն նայում, իսկ հեռուն նշանակում է շուկայի կայունացում, որը գյուղնախարարությունը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի բերել։ Պատճառն այն է, որ գյուղնախարարությունը ինքնագլուխ, առանց քննարկումների քայլեր է անում, միջոցառումներ է ձեռնարկում։ Լսում է նրան, ով որ իր կամակատարն է, ով որ հարմարվում է իրենց ու սխալների մասին չի բարձրաձայնում։ Դրա համար էլ շուկանչի կայունանում և մնում է տարերային զարգացման մեջ։ Իսկ տարերայինզարգացումը բերում է ստեղծված վիճակին։

Տնտեսագիտության օրենք է, որ շատ արտադրված ձկնամթերքի դեպքում, երբ պահանջարկը քիչ է լինում, ինքնըստինքյան լճացում է առաջանում, և ապրանքի գինը իջնում է։ Հետո էլ լիկվիդացիոն գներով ապրանքը վաճառում են, և առաջ է գալիս ապրանքի դեֆիցիտ ու գինը բարձրանում է, ոչ իրական գներ են առաջ գալիս, որը հարվածում է սպառողի գրպանին։ Սա է իմ ասած տարերային զարգացումը՝ լճացում, հետո դեֆիցիտ։ Հիմա դեֆիցիտի փուլն է, երբ գները բարձրացել են, իսկ արտադրողերն իրենց լավ են զգում»,-նկատեց Աթոյանը՝ հավելելով, որ այս ֆոնին շատ վատ է, որ ձկնաբույծներն իրենց խնդիրերով չեն զբաղվում, իրենց հետաքրքրում է միայն արտադրելն ու վաճառելը, մինչդեռ, խնդիրները շատ են՝ ձկան կեր, ջուր, շուկա.« Ինչպես ուզում ես պտտվիր, շուկայում այս երեք խնդիրն է, ուրիշ խնդիր չկա։ Կեր են ներկրում, որի տոպրակի վրա գրված է ԳՄՕ։ Ով պետք է այդ խնդիրը բարձրաձայնի, լուծում տա։ Կերի շուկայում հիմա մենաշնորհներ չկան, բայց որակի հետ կապված լուրջ խնդիր կա»,- ասաց Աթոյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ արտահանման հիմնական շուկան մնում էՌուսաստանը։ Դաշտում դեռ կան փոքր ու միջին ձեռնարկություններ, բայց հիմնական խաղացողը խոշոր, կայուն տնտեսություններն են, ովքեր այս տարիներին կարողանում են պահպանել իրենց կայունությունը։ Ձկնաբուծական խոշոր տնտեսությունները տեղակայված են Արարատի մարզում և Արմավիրում

Հայաստանից դեպի Ռուսաստան ձկան արտահանման գործում մեծ դերակատարություն ունեցող Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որոլորտում դեռևս խնդիրներ կան, բայց դրանց լուծման համար 2016-2017 թվականներին նախատեսված լուծումները կյանքի կկոչվեն Հայաստանի նոր կառավարության նշանակումից հետո։ «Հայաստանը եվրասիական, հատկապես ռուսական շուկայում, ինչպես նաև եվրոպական շուկայում մեծ ներուժ ունի, արտահանումների և տեղական արտադրություն կազմակերպելու համար նպաստավոր պայմաններ են։ Իմ կարծիքով՝ մասշտաբային ծրագրերը կսկսվեն նոր կառավարության ձևավորումից հետո։ Բոլոր այն ծրագրերը, որոնք նախկինում նախատեսված են եղել, կյանքի կկոչվեն, և Հայաստանը հնարավորություն կստանա նոր մասշտաբային շուկաներ դուրս գալ, աշխատատեղեր ստեղծել»,- ասաց Նիկողոսյանը։

Նրա խոսքերով՝ այդ մեծ ներուժը առկա է նաևձկնարտադրության ոլորտում։ Նախկինում Ռուսաստանի հետ այս ոլորտի շուրջ խնդիրները հիմնականում կապված էին սանիտարահիգիենիկ վիճակի հետ, սակայն մոտենում էԵԱՏՄ անդամակցության վերջնական փուլը, ամբողջ տարածաշրջանում գործելու է միասնական սերտիֆիկացման գործընթացը, հստակ նորմեր կգործեն, որը նշանակում է, որ Հայաստանում ձկնարտադրությունն ավելի լայն զարգացում կապրի, քանի որ հայկական ձկնատեսակները ոչ միայն Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն, այլև եվրոպական շուկայում»,- նկատեց Նիկողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում