Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում «հանձնել Ղարաբաղը»․ Բաքուն կգնա՞ ռազմական ճանապարհով

Պաշտոնական Երևանի և պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը նախորդ ամիս Փարիզում և Դավոսում տեղի ունեցած հանդիպումներից հետո աստիճանաբար փոխվում է։ Թե ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ոչ պաշտոնական» անակնկալ հանդիպումով սկսված հայ-ադրբեջանական, այսպես ասած՝ ջերմացման փուլը, հնարավոր է, մոտենում է իր ավարտին։

Իրավիճակը Դուշանբեից առաջ և հետո

Ինչի՞ մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը թե՛ վարչապետի թեկնածուի կարգավիճակում և թե՛ ընտրվելուց հետո ղարաբաղյան հարցի շուրջ, հայ-ադրբեջանական հակամարտության տիրույթում ստեղծված իրավիճակին ադեկվատ մի քանի կարևոր հայտարարություններ արեց՝ ասելով, որ այլևս հնարավոր չէ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջ ընթանալ բանակցային այն ձևաչափով, որը գործել է նախկինում, և Արցախի իշխանությունները պետք է լիարժեք մասնակցություն ունենան բանակցություններին։ Օրինակ՝ 2018 թ․ մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում նա հստակ հայտարարեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պատեհ առիթը բաց չի թողնում սպառնալու Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության մասին, այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում։ Ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանրապես մեթոդաբանական սխալ է Հայաստանի ղեկավարությանը հարցնել, թե պատրա՞ստ է արդյոք հայկական կողմը գնալու փոխզիջումների, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջում անելու։ Դրանից հետո լարվածությունը երկու կողմերի միջև քաղաքական մակարդակում աստիճանաբար սկսեց սրվել։ Փաշինյանն ու Ալիևը փոխադարձ մեղադրանքներով էին փոխանակվում, սուր հայտարարություններով։

Բայց Դուշանբեից հետո, երբ երկու երկրների ղեկավարները բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին լարվածությունը սահմանային գոտում նվազեցնելու, իրենց հանձնառությունը խաղաղ բանակցություններին վերահաստատելու և երկու կողմերի միջև օպերատիվ կապ հաստատելու մասին, դիվանագիտական ընդհանուր պրոցեսը Արցախի շուրջ սկսեց զարգանալ այլ ուղղությամբ՝ տանելով դեպի «փոխըմբռնում», կառուցողական երկխոսություն և նույնիսկ որոշակի ջերմացում։ Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահներն իրենց գոհունակությունն էին հայտնում՝ արձանագրելով, որ լարվածությունը շփման գծում Փաշինյանի ու Ալիևի շփումներից հետո էապես նվազել է, ու կոչ էին անում պահպանել դրական դինամիկան։ Բայց խնդիրն այն էր, որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն օգտվում էր այս իրավիճակից՝ մի կողմից իրեն ներկայացնելով որպես կառուցողական կողմ, որը «պատրաստակամ է» հիմնախնդրի լուծման ինչ-որ ճանապարհներ փնտրելու, մյուս կողմից՝ վերահաստատելով իր հայտնի դիրքորոշումներն առ այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես ադրբեջանական տարածք և լավագույն դեպքում պատրաստ է ինքնավարություն տալ ԼՂ-ի հայերին Ադրբեջանի սահմանների շրջանակում։ Ու այս իրավիճակում հայ հանրության շրջանում տարակուսանք էր առաջացնում այն փաստը, որ պաշտոնական Երևանը նման հայտարարություններից հետո էլ հանդիպում է ադրբեջանական կողմի հետ և նույնիսկ հանձնառություն է ստանձնում Հայաստանի ժողովրդին «նախապատրաստելու խաղաղության»։ Պաշտոնական Երևանն, ի դեմս մեր երկրի երկու հիմնական բանակցողների՝ վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, կարծես մի կողմ էր դրել օրակարգային մի քանի կարևոր հարցեր, օրինակ՝ բանակցային պրոցեսին Արցախի լիիրավ մասնակցության, 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցերը, իր դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին։

Դարձ ի շրջանս յուր

Դավոսից հետո Փաշինյանն ու Մնացականյանը սկսեցին ավելի հստակ խոսել այս հարցերի մասին՝ փաստորեն վերադառնալով ի շրջանս յուր, վերադառնալով ի սկզբանե սահմանված մոտեցումներին։ Նախ, Փաշինյանը Մոսկվայում վերահաստատեց, որ ինքը բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ Արցախի ժողովրդի անունից պիտի խոսեն արցախցիների կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչները։ Հետո արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային պրոցեսում Հայաստանի համար ամենաառաջնային հարցերը շարունակում են մնալ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը։ Մնացականյանը Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությանն ի պատասխան նաև ընդգծեց, որ Արցախի ստատուսի՝ կարգավիճակի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Իսկ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը, ըստ նախարարի, «պրակտիկ հարց է» հայկական կողմի համար և իրենք շարունակաբար բարձրացնում են այդ հարցը։ Եվ վերջին ակորդները հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ նախ հստակեցնելով, որ հակամարտության կարգավորման, այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որը հայտնի էլ չէ՝ ով է ընդհանրապես շրջանառության մեջ դրել Հայաստանում և ինչ նպատակով, չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից։ Հետո Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փոխզիջումների հարցին՝ վերահաստատելով նախորդ տարի իր արտահայտած այն դիրքորոշումը, որ եթե Ադրբեջանը չի փոխում իր հայտնի մոտեցումները, ուրեմն հայկական կողմն էլ տրամաբանական չի համարում խոսել որևէ փոխզիջման մասին։

«Ինչո՞ւ են բոլորը մեզ հարցնում՝ մենք պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ Ազգային ժողովի ամբիոնից և հրապարակային ասել եմ՝ մենք այդ հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞ ոչ, չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին»,- հայտարարել է Փաշինյանը։

Մամեդյարովը հասկանալու հետ խնդիրներ ունի

Բաքուն այս հայտարարությանը պատասխանել է իրեն հատուկ ոճով՝ խեղաթյուրելով բանակցային գործընթացի էությունն ու տրամաբանությունը։

«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների անկյունաքարը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը։

Մի կողմ թողնենք հասկանալու հետ խնդիրներ ունեցող Մամեդյարովին։ Այս համատեքստում ավելի կարևոր հարցեր կան մեզ համար։ Օրինակ՝ ինչո՞ւ է պաշտոնական Երևանը աստիճանաբար կոշտացնում իր դիրքորոշումները՝ կապված բանակցային պրոցեսի ու հիմնախնդրի կարգավորման հետ։ Գուցե սա դիվանագիտական հնա՞րք է։ Որովհետև նախկինում էլ, մասնավորապես Սերժ Սարգսյանի օրոք թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը նման հնարքներ կիրառում էին․ Մինսկի խմբի կազմակերպած հանդիպումներին կողմերը ցուցադրում էին կառուցողական մոտեցում, խոսում էին հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, բայց վերադառնալով հայրենիք՝ հետ էին գնում իրենց կոշտ դիրքորոշումներին՝ կապված նույն կարգավիճակի կամ տարածքների խնդիրների կամ էլ ընթացիկ հարցերի հետ։

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/0461cb25efebd339d2144b4d2e1729d7_L.jpg

Փաշինյանը պարզաբանեց իրավիճակը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը Փաշինյանի վերջին հայտարարությունը բացատրում է նրանով, որ նա պարզապես փորձում է հանգստացնել հայ հանրությանը՝ ասելով, որ մտահոգվելու որևէ առիթ չկա, և պաշտոնական Երևանը չի պատրաստվում որևէ փոխզիջման գնալ, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները և չեն ստեղծվել բարենպաստ պայմաններ բանակցային պրոցեսն առաջ մղելու համար։

«Փաշինյանին պետք էր բացատրել հանրությանը, թե ինչի մասին են բանակցությունները, և ինչու այդ հանդիպումների ընթացքում քննարկվածը չի դառնում լայն հասարակության սեփականությունը։ Հետևաբար, հանրությանը հանգստացնելու համար պետք էր հասկացնել, որ սարսափելի ոչինչ չի կատարվում, և Հայաստանը չի պատրաստվում որևէ լուրջ զիջում, առավել ևս միակողմանի զիջում անել և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սկակովը՝ ավելացնելով, որ Փաշինյանի դիվանագիտության առնչությամբ մի բան պետք է հասկանալ՝ թեև նա լուրջ քաղաքական գործիչ է, այնուամենայնիվ, մեծ փորձ չունի դիվանագիտության մեջ ու, ըստ երևույթին, սկզբնական շրջանում հաշվի չէր առել այն հանգամանքը, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն արվող հայտարարությունների, այլև այն խոսակցությունների ու մեկնաբանությունների վրա, որոնք արվում են այդ հայտարարությունների շուրջ։

Բանակցությունները պետք է ունենան նպատակ

Ինչ վերաբերում է արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցություններին և Փաշինյանի ու Ալիևի մի քանի «ոչ պաշտոնական» շփումներին, ռուսաստանցի փորձագետի խոսքերով՝ եթե ադրբեջանական կողմն ուզում է հանդիպել, խոսել, դիվանագիտություն վարել, առավել ևս քննարկել ժողովուրդների հաշտեցման հարցը՝ Հայաստանը չպետք է խուսափի այդ հանդիպումներից, որպեսզի չդիտվի խաղաղությանը դեմ հանդես եկող կողմ։ Այսինքն՝ պետք է ողջունել խաղաղությանը միտված ցանկացած քայլ, նախաձեռնություն, բայց հարցն այն է, որ խաղաղ բանակցությունները կարող են իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք միտված են ինչ-որ կոնկրետ նպատակի։

«Պետք է լինեն ոչ թե խոսակցություններ՝ խոսակցությունների, բանակցություններ՝ բանակցությունների համար, այլ ձգտեն ինչ-որ նպատակի։ Առայժմ կոնկրետ նպատակ չկա։ Ավելի ճիշտ՝ կա, բայց կողմերի համար դրանք տարբեր են։ Ես չեմ տեսնում որևէ շարժում դեպի ընդհանուր նպատակ, ուստի տվյալ պարագայում, բնականաբար, որևէ առաջընթաց չի կարող լինել»։

 

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի վերոնշյալ հայտարարությունը՝ քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ համաձայն չէ նրա հետ, որովհետև «օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման» հարցը անկյունաքարային հարց չէ բանակցություններում։

«Բանակցային պրոցեսի շրջանակներում կան մի քանի հիմնական հարցեր, որոնց թվում է նաև այդ հարցը, բայց այն պնդումը, թե բանակցություններն ընթանում են միայն կամ հիմնականում նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու հարցի շուրջ, մեղմ ասած՝ չի համապատասխանում իրականությանը։ Մինսկի խմբի հիմնական առաջադրանքը տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելն է։ Այնպես որ նշված հարցը ոչ թե նպատակ է, այլ միջոց»,- պատասխանեց Սկակովը։

Փաշինյանը չի հրաժարվում բանակցություններից

Մամեդյարովը, ի դեպ, իր այս դարակազմիկ մեկնաբանությունից նաև որոշակի եզրակացություն է արել՝ հարց տալով, թե «տվյալ պարագայում հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը դիտարկենք որպես հրաժարում բանակցություններից»։ Ստացվում է, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի «հանճարեղ» տրամաբանությամբ՝ եթե Հայաստանի ղեկավարությունը մերժում է ադրբեջանական կողմի անհեթեթ վերջնագիրը, որը հատկապես վերջին տարիներին եղել է Բաքվի հիմնական մոտեցումը, այսինքն՝ «զորքերը դուրս բերեք օկուպացված տարածքներից, հետո կխոսենք» կամ «հետո կսկսենք սուբստանտիվ բանակցություններ», ապա հայկական կողմը հրաժարվո՞ւմ է բանակցություններից։
Ալեքսանդր Սկակովը համամիտ չէ այս տեսակետին և չի կարծում, թե հայկական կողմը հրաժարվում է բանակցություններից․ «Փաշինյանը բանակցություններից չի հրաժարվում և չպետք է հրաժարվի։ Եթե հնարավորություն կա բանակցելու, ուրեմն պետք է բանակցել, ուստի, նախ պետք է հասկանալ, թե որոնք են այդ բանակցությունների նպատակները, ինչպես կարելի է հասնել ընդհանուր նպատակի, որը բանակցությունների հաջողության գրավականն է, և վերջապես ոչ պակաս կարևոր կետ է այն, թե հակամարտող երկրների հասարակություններում ինչպես կարձագանքեն այդ բանակցություններին, որովհետև Փաշինյանն ու Ալիևը անջատված չեն իրենց երկրներից, նրանք ապրում են իրենց ժողովրդի հետ, և իրենց գործունեության տարածությունը բավական սահմանափակ է»։

Այս ամենը, իհարկե, հասկանալի է, բայց այստեղ կա ավելի կարևոր հարց, որը բխում է ամբողջ այս քննարկումից, երկու կողմերի դիրքորոշումների կոշտացումից։ Այլ խոսքերով՝ Ադրբեջանը ո՛չ Հայաստանի նոր ղեկավարության օրոք և ո՛չ էլ դրանից առաջ չի թաքցրել, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով իրեն պետք է մի բանի համար՝ հասնել ստատուս-քվոյի փոփոխությանը, հիմնախնդրի կարգավորման՝ իրեն ցանկալի լուծմանը, այսինքն՝ Հայաստանի կողմից տարածքային զիջումներին, և եթե դա չհաջողվի անել բանակցությունների միջոցով, ապա իրենք կգնան հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհով, որովհետև իրենց համոզմամբ՝ Ադրբեջանն ունի այդ «իրավունքը», քանի որ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (այս համոզմունքը, իհարկե, սին է ու կեղծ, քանի որ այն, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման փաստը դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել ու չի ամրագրվել, չի նշանակում, որ միջազգային հանրությունը, աշխարհը ճանաչում է այդ տարածքը որպես Ադրբեջանի մաս։ Սա քննարկման այլ թեմա է)։ Ղարաբաղյան պրոցեսը մոտավորապես 2012-13 թթ․ սկսած հենց այս տրամաբանությամբ զարգացավ ու պայթեց 2016 թ․ ապրիլյան ռազմական բախումներով, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով։ Եվ երբ պաշտոնական Բաքուն 2015 թ․ վերջից սկսեց բացահայտորեն դեմարշի ենթարկել Մինսկի խմբի եռանախագահներին՝ քննադատելով նրանց գործունեությունը, իրականում դա լուրջ ահազանգ էր այն բանի, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական հարձակման։ Ցավոք, այն ժամանակ շատ քչերը դրան ուշադրություն դարձրեցին Հայաստանում։

Բայց ինչպե՞ս իրեն այսուհետ կդրսևորի Փաշինյանից «հիասթափված» ադրբեջանական կողմը, որը, կարծես, աստիճանաբար սկսում է հասկանալ, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի աշակերտը չէ Արցախի հարցում և արի ու տես, որ նա ամենևին էլ մտադիր չէ «հանձնել Ղարաբաղը»։

Ալեքսանդր Սկակովի գնահատմամբ՝ միանշանակ նման պնդում անել չի կարելի, քանի որ դա շատ պարզունակ ու անխոհեմ քայլ կլինի Ադրբեջանի կողմից։

«Կարծում եմ, որ խաղաղության ձգտելու այդ գիծը, որի մասին վերջին հանդիպումների ընթացքում խոսում էին կողմերը, խոսակցություններն իրենց խաղաղ մտադրությունների մասին կշարունակվեն։ Իհարկե, կգա մի պահ, երբ ռազմական սրացումն անխուսափելի կդառնա, բայց չեմ կարծում, որ դա շատ արագ տեղի ունենա»,- մեկնաբանեց Սկակովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում