Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թթ. զարգացման նոր ռազմավարության ծրագիր

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թթ. զարգացման նոր ռազմավարության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը մշակել է 2018-23 թվականներին զարգացման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով բարձրագույն կրթության համակարգում առկա և սպասվող մարտահրավերները: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ծրագրի նպատակն է կրթության որակի բարձրացումը և ֆինանսական կայունության շարունակական ապահովումը:

Լրագրողների հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, խոսելով ծրագրի միջանկյալ նպատակներից, ասաց, որ պետք է մշակվի անհատական կրեդիտային կրթական ծրագրերով ուսուցմանն անցկացնելու տեխնոլոգիա, ընդլայնվի ուսանողներին մատուցվող ծառայությունների ցանկը, ներդրվի «Մուդլ» (Moodle) համակարգ, սահմանվի կույր գնահատման համակարգ և այլն:

«Այս նպատակներն իրագործելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որը  մշակել է ռազմավարական ծրագիր: Մեր կարծիքով, այն մշակվել է ապագայում կիրառական գիտելիք տվող մրցունակ բուհի տեսլականի շեշտադրմամբ: Հարկ եմ համարում նշել, որ սույն ռազմավարությունը միանգամայն իրատեսական է, քանի որ դրա մշակումը խարսխվել է բարձրագույն կրթության ոլորտում և, հատկապես, տնտեսագիտական մասնագիտություններին տրվող նախապատվությունների բնագավառում ընթացող վերափոխումների ամենավատատեսական սցենարի պարագայում մեր բուհի հնարավորությունների արդյունավետ օգտագործման վրա:

Այս ռազմավարության առանցքում երեք կարևոր բաղադրիչներն են որակը, արդյունավետությունը և կիրառականությունը, ինչը հույս է ներշնչում, որ ծրագիրը կստանա համալսարանի ամենակարևոր շահառուների` մեր ուսանողների և գործընկերների աջակցությունը»,- ասաց ռեկտորը:

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարման խորհուրդը հանձնարարել է ռեկտորատին մշակել ռազմավարական ծրագիր, որ ուղղված կլինի մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում` հաշվի առնելով ուսանողների հնարավոր ներհոսքը ապագա տարիներին:

«Պետք է խնդիր դնել, թե ինչպես կարելի է որակական ստանդարտները բարձրացնել կրթության ոլորտում և մասնավորապես` ուսանողներին ավելի մեծ  ուշադրություն դարձնելով, ինչպես անցնել գնահատման ավելի արժանահավատ համակարգի, այդ թվում` կույր համակարգերի, ինչպես օգտագործել էլեկտրոնային հաղորդակցությունները և ինչ անել, որպեսզի ծախսատարությունը նվազի, և կրթությունը դառնա ավելի մատչելի և այլն»,- ասաց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]