Քաղաքական 19:15 15/10/2017

Ալիևի «դավանաբանական» երկընտրանքը

Իսլամում, հատկապես շիա մահմեդականների մոտ, կա «թաքիա» կոչված սկզբունքը, որը հավատացյալներին հնարավորություն է տալիս սպառնալիքի և հետապնդման պայմաններում  թաքցնել, կամ առերևույթ ուրանալ, սեփական դավանանքը։ Այս հասկացության ուռճացված մեկնաբանությամբ՝ ընդհանրապես դժվար պայմաններում թույլատրվում է դիմել կեղծիքի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ մշտապես նշում է Ադրբեջանի աշխարհիկ լինելու հանգամանքը, բայց չի խորշում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ տալուց, կարծես թե հետևում է թաքիային՝ վերջին խեղաթյուրված տարբերակով։ Նրա համար առանձնապես դժվար չէ կեղծիքով ու ստելով առաջնորդվել միջպետական հարաբերություններում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում։ Երեսպաշտության մեծ պաշար պետք է ունենալ մի բանի շուրջ բարձր մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հաջորդ պահին հրաժարվել դրա կատարումից։ Թարմ օրինակներից նշենք ԼՂ հարցում անցած տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից Ադրբեջանի հրաժարավելը։ Բայց սա ամենը չէ։ Ալիևը հրաժարվում է իր իսկ ստանձնած հանձնառություններից քիչ չէ, մի հատ էլ դրանց չկատարումը համարում է հաղթանակ և ներկայանում իբր բանակցություններում «թելադրող» դիրքերից։ Իսկ ի՞նչ է թելադրում և ու՞մ, թերևս միայն Ադրբեջանի փոխնախագահին է հայտնի։

Այն, որ անցած տարվա Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո հայկական կողմերը պետք է կոշտացնեին իրենց դիրքորոշումը, սպասելի ու տրամաբանական էր։ Միևնույն ժամանակ Հայաստանը մշտապես հանդես է եկել ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից, ինչի համար անհրաժեշտ են բանակցություններ։

Մյուս կողմից ակնհայտ է նաև, որ ԼՂ հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն է՝ աստիճանական էսկալացիայի, ռազմական ներուժի մեծացման և հարկադրող դիվանագիտության միջոցով Հայաստանին ու Արցախին ստիպելու ինչ-որ զիջումների գնալ, պարզապես տապալվել է։ Նման կերպ Ադրբեջանը չի կարող իր համար բարենպաստ արդյունք գրանցել, հատկապես երբ իր առջև դրել է մաքսիմալիստական նպատակներ։

Լեռնային Ղարաբաղի հարցը ավելին է, քան պրագմատիկ շահերն ու հաշվարկները, տարածքներն ու կարգավիճակը։ Այն դարձել է ազգային ինքնության ու գաղափարախոսության կարևոր մաս։ Այդ իսկ պատճառով դարձել է դժվար, եթե ոչ անհնար լուծելի։ Գուցե Մադրիդում, Պրահայում կամ մեկ այլ մայրաքաղաքում երեք կամ ավելի համանախագահներ պրակտիկ փոխզիջումների այս կամ այն բանաձևը առաջ քաշեն, բայց դրանց կյանքի կոչման համար մթնոլորտ պետք է փոխվի, ստերեոտիպեր պետք է ջարդվեն, ու ամենակարևորը՝ վստահություն պետք է լինի, որը կարող է կառուցվել միայն ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում։

Ղարաբաղյան հակամարտության մեջ լինելով պարտված կողմը՝ Ադրբեջանը հաղթանակների ինքնամոռաց փնտրտունքների մեջ է, որի նպատակն է առաջինը սեփական աչքերում վերականգնել ինքնահարգանքը և պատերազմի դաշտում կորսված արժանապատվությունը։ Հենց այս մոլուցքն է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս լինել ավելի ռացիոնալ, համակերպվել գոյություն ունեցող իրողությունների հետ և բանակցությունների միջոցով հասնել իր համար օպտիմալ լուծումների։

Երկար դադարից հետո հոկտեմբերի 16-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնևում։ Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և ընթացիկ աշխարհաքաղաքական ֆոնի վրա մեծ ակնկալիք այս հանդիպումից լինել չի կարող։ Նախագահները թերևս կբանակցեն բանակցությունների վերսկսկման, դրա համար հարկավոր նախապայմանների ու պայմանների մասին։ Այդուհանդերձ ներկա վիճակում նման բանակցությունների փաստը կարելի է դրական գնահատել և հուսալ, որ գոնե ինչ-որ առաջընթաց կլինի։

Հուսանք նաև, որ ադրբեջանական կողմը կդադարի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու վտանգավոր փորձերից, այլ նաև միջպետական հարաբերություններում կխուսափի խեղաթյուրված դավանաբանական սկզբունքներով առաջնորդվելուց։

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}