Քաղաքական

18.07.2019 21:55


Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ փորձելով թույլ չտալ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անցնել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին երեկ իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։

Ոստիկանները միջամտեցին, որպեսզի ճանապարհը բացեն։ Մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացել ճանապարհահատվածին։

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհահատվածը, այն ամբողջությամբ բաց չէր, բայց մեքենաները կարողանում էին անցնել։

Իջևանցիներից մեկը հակադարձեց ԱԱԾ տնօրենի այն պնդմանը, թե ակցիաները «փայտի բիզնեսով» զբաղվող անձինք են կազմակերպել, նշեց՝ իրենք աշխատանք են ուզում. «Ես չեմ ուզում փայտի բիզնեսով ապրեմ, ուզում եմ օրական 5000 դրամ աշխատավարձ ստանամ, ապրեմ։ 6 ամիս է զորացրվել եմ, աշխատանք չկա»։

Նշենք, որ հուլիսի 17-ի գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Բերման ենթարկվածների թիվը 22 է։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը