Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը

ՀՀ ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է բնակչության տեղաշարժի վերահսկման ծառայության իրականացմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։

Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի կողմից:

Քաղաքացիները գիտակցում են վերահսկողության արդյունավետությունը։

ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ են պահում ոստիկանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]