Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԲ ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի ևս 1 ուղղաթիռ

ՊԲ ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի ևս 1 ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ  մարտական գործողություններ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

«ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ»,- ասված է ԱՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]